Բ ՕՐԵՆՔ 6:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը մեզ պատվիրեց գործադրել բոլոր այս օրենքները, երկնչել Տիրոջից՝ մեր Աստծուց, որպեսզի լավ լինի մեզ համար մեր կյանքի բոլոր օրերում, և ապրենք, ինչպես որ ապրում ենք այսօր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը մեզ պատվիրեց, որ այս բոլոր կանոնները կատարենք և վախենանք մեր Տեր Աստծուց, որպեսզի միշտ լավ լինի մեզ համար, և ողջ պահի մեզ, ինչպես որ այսօր։ |
Եվ Մովսեսն ասաց նրանց. «Քաջալերվե՛ք, որովհետև Աստված ձեզ փորձելու համար եկավ ձեզ մոտ, որպեսզի նրա երկյուղը լինի ձեր մեջ, և դուք չմեղանչեք»։
Որդյա՛կ, եթե իմաստուն լինես, պիտի լինես քեզ համար և քո ընկերների. եթե անզգամ լինես, միայն չարիք պիտի գտնես։
և ասացին. «Կապենք արդարին, քանի որ նա անպիտան է»։ Այսուհետև նրանք իրենց գործերի պտուղները պիտի ուտեն։
Ես նրանց կտամ մեկ այլ սիրտ ու ճանապարհ՝ հանապազ երկնչելու ինձնից իրենց բարօրության համար, իսկ իրենցից հետո՝ իրենց որդիների բարօրության համար։
Դուք նախ փնտրե՛ք Աստծու արքայությունն ու նրա արդարությունը, և այդ ամենն Աստված ձեզ ավելիով կտա։
Մովսեսն Օրենքից եկող արդարության մասին գրում է. «Ով գործադրի, նրանով կփրկվի» (Ղևտ. 18.5)։
«Եվ այժմ, Իսրայե՜լ, լսի՛ր այն օրենքներն ու կանոնները, որ ես այսօր ուսուցանում եմ քեզ, որպեսզի ապրեք և մտնելով ժառանգեք այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալիս է ձեզ։
Պետք է երկնչեք Տիրոջից՝ մեր Աստծուց, պետք է պահեք նրա բոլոր օրենքներն ու կանոնները, որ ես պատգամում եմ ձեզ այսօր, որպեսզի երկար ապրեք, և՛ դու, և՛ քո որդիներն ու քո որդիների որդիները ձեր կյանքի բոլոր օրերին։
Նա մեզ դուրս բերեց այնտեղից, որպեսզի բերի այստեղ, մեզ տա այն երկիրը, որ երդվել էր տալ մեր հայրերին։
«Տեսե՛ք, որ կատարեք ձեզ հաղորդած իմ բոլոր պատվիրանները, որպեսզի ապրեք, բազմապատկվեք, մտնեք ու ժառանգեք այն երկիրը, որ Տերը երդվեց տալ մեր հայրերին։
Նա չարչարեց քեզ, սոված պահեց, կերակրեց քեզ մանանայով, որին ծանոթ չէիր, և ծանոթ չէին նաև քո հայրերը, որպեսզի քեզ ցույց տա, թե մարդը միայն հացով չի ապրում, այլ այն ամեն խոսքով, որ ելնում է Աստծու բերանից։