Բ ՕՐԵՆՔ 5:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քեզ համար կուռքեր չշինես ոչ մի արարածի կերպարանքով, որ կա վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, կամ երկրի ներքին մասում՝ ջրերի մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քեզ համար կուռքեր չշինես ոչ մի բանի կերպարանքով, որ գտնվում է վերևում՝ երկնքում, կամ ներքևում՝ երկրի վրա, և կամ երկրի տակ՝ ջրերի մեջ։ |
Քեզ համար կուռքեր չպատրաստես ո՛չ երկնքում եղածների, ո՛չ երկրի վրայի, ո՛չ էլ երկրի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ։
«Ձեզ համար ձեռակերտ կամ քանդակված կուռքեր մի՛ ստեղծեք, արձան մի՛ կանգնեցրեք և ձեր երկրում երկրպագելու համար քարակոթող մի՛ դրեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Ես նրա հետ բերան առ բերան եմ խոսում, բացահայտ և ոչ թե առակներով։ Նա տեսավ Տիրոջ փառքը։ Եվ ինչպե՞ս չերկյուղեցիք վատաբանել իմ ծառա Մովսեսին»։
«Անիծյալ լինի նա, ով կպատրաստի կոփածո կամ ձուլածո կուռք, արվեստագետի ձեռքի գործ, ու այն գաղտնի կպաշտի, քանի որ պիղծ է Տիրոջ համար»։ Եվ ժողովուրդը պատասխան տալով՝ թող ասի. «Ամեն»։