Երեկոյան կողմ, երբ Դավիթն իր անկողնուց ելել և ման էր գալիս թագավորական պալատի տանիքի վրա, տեսավ, որ մի կին լողանում էր տանիքի վրա։ Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։
Բ ՕՐԵՆՔ 5:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո մերձավորի կնոջը մի՛ ցանկացիր. աչք մի՛ դիր ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա հանդի, ո՛չ նրա ծառայի, ո՛չ նրա աղախնի, ո՛չ նրա եզան, ո՛չ նրա էշի, ո՛չ նրա որևէ անասունի, ո՛չ էլ որևէ այլ բանի վրա, ինչ քո մերձավորին է պատկանում”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո հարևանի կնոջը մի՛ ցանկացիր. և մի՛ ցանկացիր քո հարևանի ո՛չ տունը, ո՛չ նրա արտը, ո՛չ նրա ծառային, ո՛չ նրա աղախնին, ո՛չ նրա եզանը, ո՛չ նրա էշին, քո հարևանի ոչ մի բանը”։ |
Երեկոյան կողմ, երբ Դավիթն իր անկողնուց ելել և ման էր գալիս թագավորական պալատի տանիքի վրա, տեսավ, որ մի կին լողանում էր տանիքի վրա։ Այդ կինը արտաքինով շատ գեղեցիկ էր։
Մի՛ ցանկացիր քո նմանի կնոջը, քո նմանի տանը կամ էլ նրա ագարակին աչք մի՛ դիր, ո՛չ էլ նրա ծառային կամ աղախնին, ո՛չ նրա եզանը, ո՛չ նրա էշին, կամ նրա այլ անասունին, ո՛չ էլ այն ամենին, ինչ քո նմանինն է»։
Որդյա՛կ, թող քեզ չհաղթի ցանկությունը գեղեցկության, քո աչքերը թող չկապվեն նրանով, և մի՛ հրապուրվիր նրա թարթիչներով,
Տենչում էին հանդերի, հափշտակում էին որբերին և բռնագրավում տները, հափշտակում էին մարդուն և նրա տունը, մարդուն և նրա ժառանգությունը։
Վա՜յ նրան, ով իր տան համար չար ագահություն է սաստիկ ցանկանում՝ իր բույնը բարձունքներում դնելու, չար ձեռքերից ազատվելու համար։
Ապա ժողովրդին ասաց. «Տեսե՛ք, որ զգույշ լինեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև մարդու կյանքն իր կուտակած հարստության մեջ չէ»։
Պատվիրանները՝ «Մի՛ շնացիր», «Մի՛ սպանիր», «Մի՛ գողացիր», «Սուտ մի՛ վկայիր», «Մի՛ ցանկացիր» (Ելք 20.14, 13, 15-17, Բ Օր. 5.17-21) և ուրիշ ինչ պատվիրան էլ որ կա, հետևյալ խոսքի մեջ են խտացված. «Սիրի՛ր քո ընկերոջը, ինչպես ինքդ քեզ» (Ղևտ. 19.18)։
Փողասիրությունը թող տեղ չունենա ձեր մեջ, և ինչ որ ձեռք եք բերել, բավարա՛ր համարեք, քանի որ ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» (Բ Օր. 31.6, Հես. 1.5)։