Ձեզ համար գրված կանոնները, դատաստանները, օրենքներն ու պատվիրանները զգուշությա՛մբ գործադրեք։ Մի՛ վախեցեք օտար աստվածներից,
Բ ՕՐԵՆՔ 4:44 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սա է այն օրենքը, որ Մովսեսը դրեց Իսրայելի որդիների առաջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սա է այն օրենքը, որ Մովսեսը ներկայացրեց Իսրայելի որդիներին։ |
Ձեզ համար գրված կանոնները, դատաստանները, օրենքներն ու պատվիրանները զգուշությա՛մբ գործադրեք։ Մի՛ վախեցեք օտար աստվածներից,
Սրանք են այն պատվիրանները, որ Տերը Սինա լեռան վրա Մովսեսի միջոցով հաղորդեց Իսրայելի որդիներին։
Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու դատաստանները, որ Տերը Մովաբի արևմտյան մասում՝ Հորդանանի եզերքին, Երիքովի դիմաց, տվեց Մովսեսի միջոցով։
որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։
«Անիծյալ լինեն բոլոր նրանք, որոնք չեն պահի այս օրենքները և դրանք չեն կատարի»։ Եվ ամբողջ ժողովուրդը թող ասի. «Ամեն»։
Եվ այդ քարերի վրա կգրեք այս օրենքի բոլոր պատգամները, երբ անցնեք Հորդանանը ու մտնեք այն երկիրը, որ Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու է ձեզ, մի երկիր, որը կաթ ու մեղր է բխեցնում, ինչպես խոստացել է Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու քեզ։
Եվ ընդունեց նրա խոսքերից օրենքներ, որոնք մեզ հաղորդեց Մովսեսը՝ իբրև հոգևոր ժառանգություն Հակոբի ցեղերին։
Դրանք են՝ Ռուբենի ցեղի շրջանի դաշտային մասում՝ անապատում գտնվող Բոսոր քաղաքը, Գադի ցեղի շրջանի Ռամովթ քաղաքը՝ Գաղաադում, և Մանասեի ցեղի շրջանի Գաղոն քաղաքը՝ Բասանում։
Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ Մովսեսը հայտնեց Իսրայելի որդիներին, որոնք դուրս էին եկել եգիպտացիների երկրից,
Սրանք են այն թագավորները, որոնց կոտորեցին Մովսեսն ու Իսրայելի որդիները և որոնց երկիրը ժառանգեցին Հորդանան գետից այն կողմ՝ դեպի արևելք, Առնովնի ձորից մինչև Ահերմոն լեռը և ամբողջ Արաբան՝ արևելյան կողմից.