Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, նրանք Հովսեփին քաշեցին և հանեցին գուբից ու քսան դահեկանով վաճառեցին իսմայելացիներին, որոնք Հովսեփին տարան Եգիպտոս։
Բ ՕՐԵՆՔ 33:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ երկրի եղանակի համեմատ տրվող առատությամբ։ Մորենու մեջ երևացած Աստծու հաճությունը թող իջնի Հովսեփի գլխին՝ եղբայրների մեջ փառավորվածի գագաթին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երկրի լիառատ, ընտիր արտադրանքով։ Մորենու մեջ բնակվողի բարեհաճությամբ Թող իջնի Հովսեփի գլխին՝ Իր եղբայրների մեջ երևելի եղողի գագաթին։ |
Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, նրանք Հովսեփին քաշեցին և հանեցին գուբից ու քսան դահեկանով վաճառեցին իսմայելացիներին, որոնք Հովսեփին տարան Եգիպտոս։
Իսկ մադիանացիները Եգիպտոսում Հովսեփին վաճառեցին փարավոնի դահճապետ [𝕸 պահակազորի պետ, Ο΄ սեղանապետ] Պետափրես ներքինուն [𝕸 պաշտոնյա]։
Եղբայրները նրան ասացին. «Մի՞թե մեր թագավորը պիտի լինես կամ մեզ տե՞ր պիտի դառնաս»։ Եվ սկսեցին ավելի ատել նրան նրա երազների ու խոսքերի պատճառով։
Հովսեփին առանձին մատուցեցին, նրանց՝ առանձին, և եգիպտացիներին՝ առանձին, քանի որ եգիպտացիները եբրայեցիների հետ սեղան չէին նստում, որովհետև զզվում էին նրանցից։
քո հոր ու մոր օրհնությամբ։ Սրանք առավել ուժեղ եղան, քան օրհնանքը հավերժական լեռների, քան օրհնանքը հավիտենական բլուրների։ Թող սրանք լինեն Հովսեփի գլխին ու նրա եղբայրների վրա, որոնց նա առաջնորդ եղավ։
Դանից մեզ հասավ նրա արագընթաց երիվարների ձայնը. նրա նժույգների խրխնջոցի ձայնից ցնցվեց ողջ երկիրը։ Թող գա և ուտի երկիրն իր ամեն ինչով, նրա քաղաքներն ու բնակիչներին։
Ասերի որդիներն ըստ իրենց գնդերի՝ Համինը և Համինի գունդը, Հեսուն և Հեսուի գունդը, Բարիան և Բարիայի գունդը,
Իսկ մեռելների հարության մասին դուք չե՞ք կարդացել Մովսեսի գրքում՝ մորենու դրվագում, թե ինչպես Աստված ասաց նրան. “Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը” (Ելք 3.6)։
Այն Մովսեսին, որին ուրացան՝ ասելով՝ “Ո՞վ քեզ մեզ վրա իշխան և դատավոր կարգեց”, նրան Աստված որպես իշխան և փրկիչ ուղարկեց հրեշտակի ձեռքով, որ երևաց Մովսեսին մորենու միջից։
Իսկ եթե մեկը ձեզ ասի՝ «Դա կուռքերին զոհ մատուցած միս է», մի՛ կերեք հանուն այդ մարդու, որ հայտնեց ձեզ, և խղճմտանքի պատճառով։
Արդարև, մեզ պետք էր ճիշտ այսպիսի մի քահանայապետ՝ սուրբ, անմեղ, անարատ, զատված մեղավորներից և բարձրացած ավելի վեր, քան երկինքը,