Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 33:16 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Եվ երկրի լիառատ, ընտիր արտադրանքով։ Մորենու մեջ բնակվողի բարեհաճությամբ Թող իջնի Հովսեփի գլխին՝ Իր եղբայրների մեջ երևելի եղողի գագաթին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 երկրի եղանակի համեմատ տրվող առատությամբ։ Մորենու մեջ երևացած Աստծու հաճությունը թող իջնի Հովսեփի գլխին՝ եղբայրների մեջ փառավորվածի գագաթին։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 33:16
22 Խաչաձեւ Հղումներ  

Այն Մովսեսին, որին մերժեցին և ասացին. "Ո՞վ քեզ իշխան ու դատավոր կարգեց մեզ վրա", Աստված նրան որպես իշխան ու փրկիչ ուղարկեց հրեշտակի միջոցով, որ Մովսեսին երևաց մորենու միջից։


Տիրոջն են երկիրը և նրա լիությունը, աշխարհն ու նրա բնակիչները,


Սակայն մեռելների մասին, որ հարություն են առնելու, դուք Մովսեսի գրքում՝ մորենու դրվագի մեջ, չե՞ք կարդացել, թե Աստված ինչպե՛ս խոսեց նրա հետ ու ասաց. "Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, Հակոբի Աստվածը" (Ելք 3.6)։


Դանից լսվում է նրա ձիերի փնչոցը, նրա երիվարների վրնջյունից դողում է ամբողջ երկիրը։ Եվ նրանք գալու և ուտելու են երկիրն ու նրա ամենը, որը լցնում է այն, քաղաքը և նրա մեջ բնակվողներին։


Քոնն է երկինքը, քոնն է նաև երկիրը. դու հիմնեցիր աշխարհը և նրա լիությունը։


Եթե սովածանամ, քեզ չեմ ասի, որովհետև իմն են աշխարհը և նրա լիությունը։


Քո հոր օրհնություններով, որ զորացան հավերժական լեռների օրհնություններից, և հավիտենական բլուրների վայելչությունից բարձր, Հովսեփի գլխի վրա թող լինեն՝ իր եղբայրներից գերազանց եղողի գագաթի վրա։


Հովսեփին առանձին մատուցեցին, նրանց՝ առանձին, և այն եգիպտացիներին, որոնք ուտում էին իր հետ, առանձին, որովհետև եգիպտացիները եբրայեցիների հետ ճաշ չէին կարողանում ուտել, քանի որ եգիպտացիների համար նրանք պիղծ էին համարվում։


Մադիանացիները Եգիպտոսում Հովսեփին վաճառեցին փարավոնի ներքինի Պետափրեսին՝ թիկնապահների պետին։


Երբ մադիանացի վաճառականներն անցնում էին, Հովսեփին քաշեցին, դուրս հանեցին գբից և քսան արծաթով Հովսեփին վաճառեցին իսմայելացիներին. նրանք էլ Հովսեփին տարան Եգիպտոս։


Մեզ այսպիսի քահանայապետ էր պետք՝ սուրբ, անմեղ, անարատ, մեղավորներից զատված ու երկնքից վեր բարձրացած,


Բայց եթե մեկը ձեզ ասի. «Դա կուռքին զոհաբերված միս է», մի՛ կերեք այն պատճառով, որ ձեզ հայտնեց, և խղճմտանքի պատճառով։


որովհետև երկիրն ու նրա ողջ լիությունը Տիրոջն են (Սաղ. 24.1)։


«Փա՜ռք Բարձրյալ Աստծուն, երկրի վրա՝ խաղաղություն, ու մարդկանց մեջ՝ հաճություն»։


Նրա եղբայրներն ասացին նրան. «Իրո՞ք մեզ վրա թագավորելու ես կամ իրո՞ք տիրելու ես մեզ վրա»։ Եվ նրա երազների և խոսքերի համար նրան ավելի ատեցին։


Կինը հղիացավ և մի որդի ծնեց։ Տեսնելով, որ նա գեղեցիկ է, երեք ամիս թաքցրեց նրան։


Հովսեփի որդիներն ըստ իրենց տոհմերի Մանասեն և Եփրեմն էին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ