Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Մարկոս 12:26 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

26 Իսկ մեռելների հարության մասին դուք չե՞ք կարդացել Մովսեսի գրքում՝ մորենու դրվագում, թե ինչպես Աստված ասաց նրան. “Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը” (Ելք 3.6)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

26 Սակայն մեռելների մասին, որ հարություն են առնելու, դուք Մովսեսի գրքում՝ մորենու դրվագի մեջ, չե՞ք կարդացել, թե Աստված ինչպե՛ս խոսեց նրա հետ ու ասաց. "Ես եմ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը, Հակոբի Աստվածը" (Ելք 3.6)։

Տես գլուխը Պատճենել




Մարկոս 12:26
16 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ թե մեռելները հարություն են առնելու, Մովսեսն էլ այդ գուշակեց մորենու օրինակի մեջ, ինչպես որ ասում է Տիրոջ մասին “Աստված Աբրահամի, Աստված Իսահակի և Աստված Հակոբի” (Ելք 3.6)։


Նա այնտեղ զոհասեղան կանգնեցրեց և կանչեց Իսրայելի Աստծու անունը։


Արդ, կգնաս և կհավաքես Իսրայելի որդիների ավագանուն ու կասես նրանց. “Տերը՝ ձեր հայրերի Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը, երևաց ինձ ու ասաց. “Այցելեցի ձեզ և տեսա այն ամենը, ինչ որ պատահում է ձեզ հետ Եգիպտոսում։


Հակոբը մտածեց. «Եթե Եսավը գա և ջարդի մի բանակը, ապա երկրորդ բանակը կփրկվի»։


Եթե ինձ հետ չլիներ իմ նախահոր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը՝ Իսահակի Երկյուղը, այժմ գուցե ինձ ձեռնունայն հետ ուղարկեիր։ Սակայն Աստված տեսավ իմ չարչարանքն ու իմ վաստակը և երեկ հանդիմանեց քեզ»։


«Ես եմ քո հոր Աստվածը։ Մի՛ վախեցիր, որովհետև քեզ հետ եմ. ես օրհնելու եմ քեզ, բազմացնելու եմ քո զավակներին հանուն քո հայր Աբրահամի»։


Դուք չե՞ք կարդացել Սուրբ Գրքի այն խոսքը, թե՝ “Այն քարը, որ շինարարները մերժեցին, նա՛ անկյունաքար եղավ։


Տերը, որ կանգնած էր սանդուղքի վրա, ասաց. «Ես Տերն եմ՝ քո հոր՝ Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը։ Մի՛ վախեցիր, քանի որ այն հողը, որի վրա քնել ես, տալու եմ քեզ և քո զավակներին։


Արդարև, երբ մեռելներից հարություն առնեն, ո՛չ տղամարդիկ կամուսնանան, և ո՛չ էլ՝ կանայք, այլ կլինեն ինչպես հրեշտակները, որ երկնքում են։


Հիսուսը նրան ասաց. «Ինձ մի՛ մոտեցիր, քանի որ դեռ Հորս մոտ չեմ բարձրացել. հիմա դու գնա՛ իմ եղբայրների մոտ ու նրանց ասա՛, որ ես բարձրանում եմ իմ Հոր և ձեր Հոր մոտ, իմ Աստծու և ձեր Աստծու մոտ»։


«Աստված չմերժեց իր ժողովրդին», որին նախապես ճանաչեց։ Կամ չգիտե՞ք, թե Եղիայի կապակցությամբ Սուրբ Գիրքն ի՛նչ է ասում, ինչպես է նա գանգատվում Աստծուն Իսրայելի դեմ.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ