Բ ՕՐԵՆՔ 32:50 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ վախճանվի՛ր այն լեռան վրա, որ պիտի ելնես, ու միացի՛ր քո ժողովրդին, ինչպես որ Հովր լեռան վրա մեռավ քո եղբայր Ահարոնն ու միացավ իր ժողովրդին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ մեռի՛ր քո բարձրացած լեռան վրա ու ավելացի՛ր քո ժողովրդին, ինչպես որ քո եղբայր Ահարոնը Հոր լեռան վրա մեռավ ու ավելացավ իր ժողովրդին. |
Նա տկարանալով մեռավ խոր ծերության մեջ, ալևոր՝ իր բոլոր օրերն ապրելուց հետո, և միացավ իր նախնիներին։
Հակոբը դադարեց իր որդիներին պատվիրան տալուց, ոտքերը բարձրացրեց, դրեց մահճին, հոգին ավանդեց և միացավ իր նախնիներին։
Բեելմեովնը՝ չորս կողմից պարսպապատ, և Սեբաման։ Կառուցած քաղաքներն անվանեցին իրենց անուններով։
Ահարոն քահանան Տիրոջ հրամանով բարձրացավ լեռը և մեռավ այնտեղ եգիպտացիների երկրից Իսրայելի որդիների դուրս գալու քառասուներորդ տարվա հինգերորդ ամսի առաջին օրը։
Տերն ասաց Մովսեսին. «Ահա մոտեցան քո մահվան օրերը։ Կանչի՛ր Հեսուին և կանգնե՛ք Վկայության խորանի դռանը, որպեսզի պատվեր տամ նրան»։ Մովսեսն ու Հեսուն գնացին դեպի Վկայության խորանը և կանգնեցին Վկայության խորանի դռանը։
Տերն ասաց Մովսեսին. «Ահա դու պիտի ննջես քո հայրերի հետ, և այս ժողովուրդը պիտի ելնի ու պոռնկանա՝ հետևելով օտար աստվածներին այն երկրի, ուր պիտի մտնի։ Եվ պիտի լքեն ինձ ու խախտեն իմ ուխտը, որ կնքեցի նրանց հետ։