Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 31:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Տերն ասաց Մովսեսին. «Ահա մոտեցան քո մահվան օրերը։ Կանչի՛ր Հեսուին և կանգնե՛ք Վկայության խորանի դռանը, որպեսզի պատվեր տամ նրան»։ Մովսեսն ու Հեսուն գնացին դեպի Վկայության խորանը և կանգնեցին Վկայության խորանի դռանը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Տերն ասաց Մովսեսին. «Ահա մոտեցել են քո մահվան օրերը։ Կանչի՛ր Հեսուին, և եկեք ներկայացե՛ք ժողովի վրանում, որպեսզի պատվեր տամ նրան»։ Մովսեսն ու Հեսուն գնացին ներկայացան ժողովի վրանում։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 31:14
29 Խաչաձեւ Հղումներ  

Կտեսնես այն, և դու նույնպես կմիանաս քո նախնիներին, ինչպես քո եղբայր Ահարոնը միացավ Հովր լեռան վրա,


Մովսեսը Նավեի որդի Հեսուին պատվիրեց՝ ասելով. «Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, որովհետև Իսրայելի որդիներին դու ես տանելու այն երկիրը, որ Տերը խոստացավ տալ նրանց, և նա քեզ հետ է լինելու»։


Նրան, որ կարող է պահել ձեզ անարատ ու անբիծ և կանգնեցնել ձեզ իր փառքի առաջ անխառն ցնծությամբ,


Աղաչում եմ ձեզ, եղբայրնե՛ր, Աստծու ողորմությամբ, որ ձեր մարմինները որպես կենդանի, սուրբ, աստվածահաճո զոհ պատրաստեք. դա է ձեր հոգևոր պաշտամունքը։


Այն ժամանակ Եզեկիան մահացու հիվանդացավ. Ամոզի որդի Եսային եկավ նրա մոտ ու ասաց. «Այսպես է ասում Տերը. “Պատվե՛ր տուր տանդ համար, որովհետև մեռնելու ես, չես ապրելու”»։


Նրանք, որ կենդանի են, գիտեն, թե մեռնելու են, իսկ մեռածները ոչինչ էլ չգիտեն, և այլևս վարձ չկա նրանց համար, որովհետև մոռացվել է նրանց հիշատակը,


Մի օր Աստծու հրեշտակները եկան կանգնեցին Աստծու առաջ. նրանց հետ Տիրոջ առաջ եկավ կանգնեց նաև սատանան։


Եվ մի օր Աստծու հրեշտակները [𝕸 Աստծու որդիները] եկան կանգնեցին Տիրոջ առաջ. նրանց հետ եկավ նաև սատանան՝ երկրի երեսին ման գալուց և շրջելուց հետո։


Ուրեմն այժմ Տերն այսպես է ասում. “Այդ մահիճից, որի մեջ պառկել ես, չես իջնելու և դրա մեջ էլ մեռնելու ես”»։ Եղիան գնաց ու հայտնեց նրանց այդ խոսքերը։


բայց դուք այսօր անարգեցիք Աստծուն, որ ձեզ փրկում է ձեր շուրջը գտնվողներից ու ձեզ նեղություն պատճառողներից։ Իսկ դուք ասացիք. “Ո՛չ, այդպես չէ, մեզ վրա թագավո՛ր կարգիր”։ Արդ, կանգնե՛ք Տիրոջ առջև, ըստ ձեր իշխանությունների, ըստ ձեր ցեղերի և ըստ ձեր հազարյակների»։


Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերին հավաքեց Սելովում, կանչեց Իսրայելի բոլոր ծերերին, նրանց իշխաններին, նրանց դպիրներին ու նրանց դատավորներին, և կանգնեցին Տիրոջ առաջ։


Եվ ահա ես այսօր բռնում եմ այն ճանապարհը, որը երբևէ պիտի բռնի այս երկրի վրա եղող ամեն մարդ։ Իմացե՛ք ձեր ամբողջ սրտով և ձեր ամբողջ հոգով, որ այն բոլոր խոսքերից, որ ասաց Տերը՝ ձեր Աստվածը, ոչ մի բան անկատար չմնաց, այլ ամեն ինչ կատարվեց ձեզ համար. դրանցից ոչ մի խոսք սխալ դուրս չեկավ։


Եվ Տիրոջ ծառա Մովսեսը վախճանվեց Մովաբի երկրում, Տիրոջ խոսքի համաձայն։


Եվ վախճանվի՛ր այն լեռան վրա, որ պիտի ելնես, ու միացի՛ր քո ժողովրդին, ինչպես որ Հովր լեռան վրա մեռավ քո եղբայր Ահարոնն ու միացավ իր ժողովրդին։


Ապա նրանց ասաց. «Այսօր ես հարյուր քսան տարեկան եմ, այլևս չեմ կարող ելնել ու մտնել։ Որովհետև Տերն ինձ ասել է՝ “Հորդանան գետը չես անցնի”։


Պատրա՛ստ եղիր. առավոտյան բարձրանալու ես Սինա լեռը և այնտեղ ինձ սպասելու ես լեռան գագաթին։


Երբ Իսրայելի մահվան օրերը մոտեցան, նա կանչեց իր որդի Հովսեփին ու ասաց նրան. «Եթե ես շնորհ գտա քո առաջ, ապա ձեռքդ դի՛ր իմ զիստի տակ ու խոստացի՛ր, որ իմ նկատմամբ արդար ու ողորմած կլինես և ինձ Եգիպտոսում չես թաղի։


Երբ Մովսեսը մտնում էր խորանը, ամպի մի սյուն էր իջնում ու կանգնում խորանի դռանը, և Տերը խոսում էր Մովսեսի հետ։


Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր այն կողմում գտնվող լեռը՝ Նաբավ լեռը, և դիտի՛ր քանանացիների երկիրը, որը ես Իսրայելի որդիներին եմ տալու որպես կալվածք։


Արդ, ես ահա մեռնում եմ այս երկրում և չեմ անցնում Հորդանանը։ Սակայն դուք պիտի անցնեք ու ժառանգեք այդ բարեբեր երկիրը։


Նրանց որդիները, որոնք չգիտեն, թող լսեն ու սովորեն երկնչել Տիրոջից՝ մեր Աստծուց, այն բոլոր ժամանակ, որքան որ կապրեն այն երկրում, որ դուք Հորդանան գետով անցնելով՝ պիտի ժառանգեք»։


Դավիթն ասաց. «Կենդանի է Տերը։ Միայն Տերը կարող է պատժել նրան. կա՛մ նրա օրհասը կգա, ու ինքը կմեռնի, կա՛մ թե պատերազմի մեջ կմտնի ու կսպանվի։


Երբ մոտեցան Դավթի մահվան օրերը, նա, դիմելով իր որդի Սողոմոնին, ասաց.


Տերը Մովսեսի հետ խոսում էր դեմ հանդիման, ինչպես մեկը կխոսեր իր բարեկամի հետ, և ապա Մովսեսը վերադառնում էր բանակատեղի։ Բայց նրա սպասավոր Հեսուն՝ Նավեի որդին, խորանից չէր հեռանում։


Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց. «Վերցրո՛ւ Նավեի որդի Հեսուին, որի մեջ Հոգի կա, և ձեռքդ դի՛ր նրա վրա։


Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ։ Նրա մոտ եկավ Ամովսի որդի Եսայի մարգարեն և ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Քո տան գործերը կարգի՛ դիր, քանզի դու չես առողջանալու, մեռնելու ես”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ