Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 32:49 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

49 «Բարձրացի՛ր Աբարիմ լեռնաշղթայի Նաբավ լեռը, որը գտնվում է Մովաբի երկրում՝ Երիքովի դիմաց, և դիտի՛ր այն երկիրը, որ տալու եմ Իսրայելի որդիներին իբրև ժառանգություն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

49 «Բարձրացի՛ր այդ Աբարիմ լեռը՝ Նաբավ լեռը, որ գտնվում է Մովաբի երկրում՝ Երիքովի դիմաց, և տե՛ս Քանանի երկիրը, որը ես տալիս եմ Իսրայելի որդիներին իբրև կալվածք։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 32:49
10 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ասաց Մովսեսին. «Բարձրացի՛ր այն կողմում գտնվող լեռը՝ Նաբավ լեռը, և դիտի՛ր քանանացիների երկիրը, որը ես Իսրայելի որդիներին եմ տալու որպես կալվածք։


Արդարև, գիտենք՝ եթե մեր այս հողեղեն տունը, որ մեր մարմինն է, քայքայվի, Աստծուց շինված անձեռակերտ հավիտենական տուն ունենք երկնքում։


Դուք տեսնելու եք թագավորին իր փառքի մեջ, ձեր աչքերը հեռվից տեսնելու են երկիրը,


Եվ մեր հայրերն էլ, իրենց հերթին այն ստանալով, Հեսուի հետ բերեցին այն հեթանոս ազգերի երկիրը, որոնց Աստված վտարեց մեր հայրերի առջևից։


«Երբ մտնեք քանանացիների երկիրը, որը ես ձեզ իբրև սեփականություն եմ տալու, և ձեր ստացած երկրի տներում բորոտության ախտ ուղարկեմ,


Բարձրացի՛ր Կոփածո [𝕸 Պիսգա] լեռան գագաթը, աչքերովդ նայի՛ր ծովի, հյուսիսի, հարավի ու արևելքի ուղղությամբ, աչքերովդ տե՛ս, որովհետև Հորդանան գետի այն կողմը չես անցնելու։


Ե՛լ դեպի Լիբանան ու գուժի՛ր, ձայնդ արձակի՛ր դեպի Բասան, աղաղա՛կ բարձրացրու ծովի այն կողմը, որովհետև քո բոլոր հոմանիները միասին խորտակվեցին։


Քեզ ու քո սերունդներին եմ տալու այս երկիրը, որտեղ բնակվում ես պանդխտության մեջ, քանանացիների ամբողջ երկիրը՝ իբրև հավիտենական ժառանգություն։ Ես լինելու եմ նրանց Աստվածը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ