Բ ՕՐԵՆՔ 32:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը տեսավ ու վրդովվեց, սրտմտեց իր տղաների ու աղջիկների բարկացնող արարքների համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը տեսավ և բարկացավ, Իր որդիներին ու դուստրերին մերժեց |
Լսի՛ր, երկի՛նք, և ակա՛նջ դիր, երկի՛ր, քանզի Տերը խոսեց. «Զավակներ ունեցա և մեծացրի, իսկ նրանք ինձ անարգեցին։
Իմ սիրելի ժողովրդի մասին եմ ասում, քանզի նա իմ տաճարի ներսում պղծություն գործեց։ Մի՞թե աղոթքը և զոհերի միսը քեզնից կվերացնեն քո չարիքները, կամ թե դրանցով դու կփրկվե՞ս։
Դահճապետը նրան վերցրեց ու ասաց. «Տերը՝ քո Աստվածը, հենց ա՛յս տեղի համար խոսեց այդ չարիքների մասին։
Այգու պես հատեց նրա վրանները, վերացրեց նրա տարեկան տոները. Տերը մոռացության տվեց տարեկան այն տոներն ու շաբաթները, որ կատարում էր Սիոնը. իր բարկության պահին մռնչալիս տագնապի մատնեց թագավորներին, իշխաններին ու քահանաներին։
Ես պիտի կործանեմ ձեր արձանները, պիտի խորտակեմ ձեր փայտյա ձեռակերտ կուռքերը։ Ձեր դիակները պիտի նետեմ ձեր ջարդուփշուր եղած կուռքերի բեկորների վրա, և իմ հոգին պիտի խորշի ձեզնից։
Քանի որ Տերը երդվեց իր անձով, և Տերը՝ Զորությունների Աստվածը, ասում է. «Գարշելի կդարձնեմ Հակոբի ամբողջ հպարտությունը, կատեմ նրա երկրները և կվերացնեմ նրա քաղաքները՝ բոլոր բնակիչներով»։
Կվերացնեմ երեք հովիվներին մի ամսվա մեջ, և կծանրանա իմ հոգին նրանց վրա, քանի որ նրանց հոգիներն էլ գոչում էին իմ դեմ։
Տերը սաստիկ զայրացավ Իսրայելի վրա և նրան մատնեց ավարառուների ձեռքը, որոնք կողոպտեցին նրանց։ Տերը մատնեց նրանց շրջակա թշնամիների ձեռքը, և նրանք չկարողացան դեմ կանգնել իրենց բոլոր թշնամիներին, որոնց հետ պոռնկացել էին։