Գրավեցին բարձրաբերձ քաղաքներ ու պարիսպներ և ժառանգեցին բոլոր բարիքներով լեցուն տներ, փորված և պատրաստված ջրհորներ, այգիներ, ձիթենիներ և ամեն տեսակի պտղատու ծառեր իրենց կերակուրի առատության համար։ Կերան և հագեցան, գիրացան և զեխացան այն մեծ բարության շնորհիվ, որ տվեցիր նրանց,
Արդ, ո՞ւր ելնենք”։ Ձեր եղբայրները վախ գցեցին ձեր սրտերը՝ ասելով. “Այդ ազգը մեծ է, բազմանդամ ու մեզանից հզոր, նրանց քաղաքները մեծ են ու մինչև երկինք հասնող պարիսպներ ունեն։ Նաև հսկաների որդիներ տեսանք այնտեղ”։
Այդ ժամանակ մենք նվաճեցինք նրա բոլոր քաղաքները։ Քաղաք չմնաց, որ նրանցից գրաված չլինեինք, վաթսուն քաղաք Արգոբի շրջանում, որ պատկանում էր Բասանի Օվգ թագավորին։
Նրանց կոտորեցինք այնպես, ինչպես Եսեբոնի արքա Սեհովնին։ Մեկ առ մեկ ոչնչացրինք բոլոր քաղաքները, ինչպես նաև նրանց կանանց ու մանուկներին։ Ոչ մեկը չազատվեց։
ոսկե մկները համապատասխանում էին այլազգիների հինգ նախարարների քաղաքների թվին, պարսպապատ քաղաքներից մինչև փերեզացիների ավանները, և մինչև այն քարը, որի վրա դրեցին Տիրոջ Ուխտի տապանակը, որը մինչև այսօր էլ կա բեթսամյուսացի Ովսիեի հանդում։