Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 3:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Այդ ժամանակ մենք նվաճեցինք նրա բոլոր քաղաքները։ Քաղաք չմնաց, որ նրանցից գրաված չլինեինք, վաթսուն քաղաք Արգոբի շրջանում, որ պատկանում էր Բասանի Օվգ թագավորին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Այն ժամանակ մենք գրավեցինք նրա բոլոր քաղաքները. քաղաք չմնաց, որ գրաված չլինեինք նրանցից. վաթսուն քաղաք, այսինքն՝ ամբողջ Արգոբի գավառը՝ Օգի թագավորությունը Բասանում։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 3:4
10 Խաչաձեւ Հղումներ  

Գաբերի որդի Եկմաալը՝ Ռամոթ Գաղաադում։ Նրան էին պատկանում Մանասեի որդի Հայիրի ավանները Գաղաադում, Երգաբի գավառը՝ Բասանում, վաթսուն պարսպապատ, պղնձե նիգերով ամրացված մեծ քաղաքներ։


Եվ հարվածեց նրան ու նրա որդիներին և նրա ողջ ժողովրդին, մինչև որ նրանցից ոչ մի մարդ ողջ չմնաց, և ժառանգեցին նրանց երկիրը։


Գաղաադի մնացած մասն ու ամբողջ Բասանը՝ Օվգի թագավորությունը, տվեցի Մանասեի ցեղի կեսին (Արգոբի ողջ շրջանը՝ Բասանը, ռափայինների երկիր էր համարվում)։


Մանասեի որդի Հայիրը վերցրեց Արգոբի ողջ շրջանը մինչև Գարգասիի ու Օմաքատիի սահմանները։ Բասանը կոչեց իր անունով՝ Ավովթ Հայիր, և մինչև այսօր էլ այդպես է կոչվում։


Եվ Տերը՝ մեր Աստվածը, Բասանի արքա Օվգին ու նրա ամբողջ ժողովրդին մատնեց մեր ձեռքը։ Եվ մենք բնաջնջեցինք նրանց սերունդը։


Բոլոր քաղաքներն ամրացրել էին բարձր պարիսպներով, դարպասներով ու դռնափակերով, չհաշված փերեզացիների չպարսպապատված բազմաթիվ քաղաքները։


Նրանք ժառանգեցին նրանց երկիրը, ինչպես նաև Բասանի Օվգ թագավորի երկիրը, այսինքն՝ ամորհացի երկու թագավորների երկրները, որոնք գտնվում էին Հորդանան գետից այն կողմ՝ արևելյան մասում,


Բասանի Օվգ թագավորը, որը հսկաների ցեղից էր մնացել և որը բնակվում էր Աստարովթում և Եդրայինում, տիրում էր


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ