Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 3:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Սրանք բոլորն էլ բարձր պարիսպներով, դարպասներով և դռնափակերով ամրացած քաղաքներ էին, բացի չպարսպապատված քաղաքներից, որոնք խիստ շատ էին։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Բոլոր քաղաքներն ամրացրել էին բարձր պարիսպներով, դարպասներով ու դռնափակերով, չհաշված փերեզացիների չպարսպապատված բազմաթիվ քաղաքները։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 3:5
8 Խաչաձեւ Հղումներ  

Եվ նրանք ամուր քաղաքներ ու բերրի հող գրավեցին և ժառանգեցին ամեն բարիքով լի տներ, փորված ջրհորներ, այգիներ, ձիթենիներ և բազմաթիվ պտղատու ծառեր։ Եվ նրանք կերան, կշտացան ու լիացան և զվարճացան քո մեծամեծ բարիքներով։


Սրա համար գյուղացի հրեաները, որ բնակվում էին դաշտաքաղաքներում, ադար ամսի տասնչորսերորդ օրը ուրախությամբ և խնջույքով տոնում են որպես տոնախմբության օր և իրար ընծաներ են ուղարկում։


Պատմեցին Մովսեսին և ասացին. «Մենք գնացինք այն երկիրը, ուր ուղարկեցիր մեզ։ Իսկապես այնտեղ կաթ ու մեղր է հոսում, և ահա՛ դրա պտուղները։


Մենք ո՞ւր բարձրանանք. մեր եղբայրները թուլացրին մեր սրտերը՝ ասելով. "Այդ ժողովուրդը մեզանից մեծ և բարձրահասակ ազգ է, քաղաքները մեծ են, և նրանց պարիսպները հասնում են մինչև երկինք. այնտեղ տեսանք նաև Ենակի որդիներին"”։


Այն ժամանակ մենք գրավեցինք նրա բոլոր քաղաքները. քաղաք չմնաց, որ գրաված չլինեինք նրանցից. վաթսուն քաղաք, այսինքն՝ ամբողջ Արգոբի գավառը՝ Օգի թագավորությունը Բասանում։


Նրանց քաղաքները կործանեցինք, կոտորեցինք տղամարդկանց, կանանց և երեխաներին, ինչպես որ արել էինք Եսեբոնի Սեհոն թագավորի երկրում։


Հավատով Երիքովի պարիսպները վայր ընկան, երբ յոթ օր նրա շուրջը պտտվեցին։


Եվ ոսկե մկները փղշտացիների հինգ նախարարությունների բոլոր քաղաքների թվով էին, պարսպապատ քաղաքից մինչև անպարիսպ գյուղը, մինչև այն մեծ քարը, որի վրա դրվեց Տիրոջ տապանակը, և որը մինչև այսօր կա բեթսամյուսացի Հեսուի արտում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ