Բ ՕՐԵՆՔ 3:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո պատվերները տո՛ւր Հեսուին, զորացրո՛ւ, քաջալերի՛ր նրան, որովհետև նա է անցնելու իմ այդ ժողովրդի գլուխը, և նա է ժառանգեցնելու նրանց այն երկիրը, որ տեսար”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պատվերնե՛ր տուր Հեսուին, զորացրո՛ւ նրան, քաջալերի՛ր, որովհետև նա՛ է առաջնորդելու այս ժողովրդին և նրանց իբրև ժառանգություն տալու է այն երկիրը, որ դու տեսնում ես ահա”։ |
Դավիթն ասաց իր որդի Սողոմոնին. «Զորացի՛ր ու քա՛ջ եղիր, գործի՛ր և մի՛ վախեցիր ու մի՛ զարհուրիր, քանզի Տերը՝ իմ Աստվածը, քեզ հետ է, նա քեզ չի թողնի ու չի լքի, մինչև ավարտես Տիրոջ տան սպասավորության բոլոր գործերը։ Ահա տաճարի, նրա սենյակների, նրա գավիթների, նրա վերնատների, ներքին շտեմարանների և քավության սենյակի նախագիծը. այդ է Տիրոջ տաճարի օրինակը։
որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը և ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։
Եվ մեր հայրերն էլ, իրենց հերթին այն ստանալով, Հեսուի հետ բերեցին այն հեթանոս ազգերի երկիրը, որոնց Աստված վտարեց մեր հայրերի առջևից։
այլ քո սպասավորը՝ Նավեի որդի Հեսուն կմտնի այնտեղ։ Նրան զորացրո՛ւ, որովհետև նա է այդ երկիրը հանձնելու Իսրայելին։
Մովսեսը Նավեի որդի Հեսուին պատվիրեց՝ ասելով. «Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, որովհետև Իսրայելի որդիներին դու ես տանելու այն երկիրը, որ Տերը խոստացավ տալ նրանց, և նա քեզ հետ է լինելու»։
Տերը՝ քո Աստվածը, կընթանա քո առջևից, նա քո առջևից կվերացնի այդ ազգերին, և դու կտիրես նրանց։ Հեսուն պիտի առաջնորդի քեզ, ինչպես ասել է Տերը։
Մովսեսը կանչեց Հեսուին ու Իսրայելի բոլոր որդիների առջև նրան ասաց. «Քա՛ջ եղիր ու զորացի՛ր, որովհետև դու պիտի առաջնորդես այս ժողովրդին՝ մտնելու այն երկիրը, որ Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, երդվեց տալ նրանց, և դու պիտի այն նրանց ժառանգել տաս։
Որովհետև, եթե Հեսուն դրանց հանգիստ տված լիներ, ապա դրանից հետո Աստված ուրիշ օրվա մասին չէր խոսի։
«Մովսեսը՝ իմ ծառան, վախճանվեց, արդ, վե՛ր կաց և քո ամբողջ ժողովրդի հետ անցի՛ր Հորդանան գետը դեպի այն երկիրը, որ ես տալու եմ Իսրայելի որդիներին։