բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք»։
Բ ՕՐԵՆՔ 29:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Աստված չի ուզենա ներել նրան, այլ կբորբոքվեն նրա բարկությունն ու նախանձը այդ մարդու վրա, նրա վրա կթափվեն այս օրենքների գրքում գրված այս ուխտի բոլոր նզովքները, և Տերը նրա անունը կջնջի երկրի վրայից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ երբ մեկը այս անեծքի խոսքերը լսի և իր սրտում ինքն իրեն օրհնելով՝ ասի. “Ես խաղաղություն կունենամ, եթե իմ սրտի համառությամբ ընթանամ”, որպեսզի իր ծարավին գինովություն ավելացնի, |
բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կերեք, որովհետև այն օրը, երբ ուտեք դրանից, անպայման կմեռնեք»։
Լավ է հանդիմանող մարդը, քան համառողը, քանզի եթե կրակը սրան շեշտակի հարվածի, բուժում չի լինի։
Ուրախացի՛ր, երիտասա՛րդ, քո երիտասարդությամբ, սիրտդ թող զվարճացնի քեզ երիտասարդությանդ օրերին։ Գնա՛ քո սրտի անարատ ճանապարհով և քո աչքերի տեսածի համաձայն, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված քեզ դատաստանի պիտի ենթարկի։
Բայց նրանք ասում են. “Մենք պիտի քաջ լինենք, պիտի հետևենք մեր ապստամբություններին, և յուրաքանչյուր ոք իր չար սրտի հաճույքները պիտի անի”»։
Այն օրերին ու այն ժամանակ Երուսաղեմը Տիրոջ աթոռ են կոչելու. բոլոր ազգերը Տիրոջ անվան համար հավաքվելու են Երուսաղեմում և այլևս չեն հետևելու իրենց սրտերի չար խորհուրդներին։
Իսկ Հուդայի Հովակիմ արքային էլ կասես, թե այսպես է ասում Տերը. “Դու վառեցիր այն մատյանը և ասացիր՝ “Ինչո՞ւ նրա մեջ գրեցիր ու հայտնեցիր, թե բաբելացիների արքան պիտի ներխուժի ու ջնջի այս երկիրը, պիտի զրկի այն մարդ ու անասունից”»։
ապա ես կծառանամ դրանց դեմ՝ դրանց չարչարելու և ոչ թե բարություն անելու համար։ Եվ Հուդայի բոլոր մարդիկ, որ ապրում են եգիպտացիների երկրում, պիտի կոտորվեն սրով ու սովով, մինչև որ նվազեն։
Սակայն նրանք ինձ չլսեցին, նրանց ականջը չանսաց. հետևեցին իրենց չար սրտերի խորհուրդներին ու հետ գնացին և ոչ թե առաջ
Իսրայելի մարգարեները, որոնք մարգարեանում էին Երուսաղեմի վրա և նրա համար խաղաղություն էին գուշակում, բայց խաղաղություն չկար”»,- ասում է Ամենակալ Տերը։
Այն բանի համար, որ անիրավությամբ խոտորում էիք արդարի սիրտը (ե՛ս չէի նրան մոլորեցնում), իսկ անօրենի ձեռքն էլ զորացնում էիք, որպեսզի նա երբեք հետ չդառնար իր անօրենությունից, իր չար ճանապարհից ու ապրեր,
Քանի որ եթե Իսրայելի այդ տնից կամ եկվորներից ու պանդուխտներից ամեն ոք, ով ինձնից օտարանա և կռապաշտական խորհուրդները սրտի մեջ դնի, իր անիրավությունների պատճառած տանջանքներն իր առջև դնի ու գա մարգարեի մոտ՝ նրա միջոցով ինձնից պատգամ հարցնելու, ես՝ Տերս, նրան պատասխան եմ տալու ըստ այն բանի, թե ի՛նչ ունի իր մտքում։
Երեսս այդ մարդու դեմ եմ դարձնելու, նրան որպես կործանման օրինակ եմ դնելու և իմ ժողովրդի միջից վերացնելու եմ, ու կիմանաք, որ ես եմ Տերը։
Իսկ այն անձը, որ գիտակից կերպով մեղանչի, բնիկ լինի թե եկվոր, եթե Աստծուն բարկացնի, այդ անձը թող վերանա իր ժողովրդի միջից,
Այս ծոպերը ձեր զգեստների վրա պիտի լինեն, որպեսզի տեսնելով դրանք՝ հիշեք Տիրոջ պատվիրանները և կատարեք դրանք և չշեղվեք՝ ձեր մտքերին ու աչքերին հետևելով, որով դուք պոռնկանում եք։
Որովհետև ճանաչեցին Աստծուն, բայց իբրև Աստծու չփառավորեցին կամ գոհություն չհայտնեցին, այլ իրենց մտածումների մեջ նանրացան, և նրանց սրտերն անմտությամբ խավարեցին։
Քանդում ենք գաղտնի մտածումները, Աստծու գիտության դեմ գոռոզացած ամեն պատնեշ և գերում ենք բոլոր մտքերը՝ բերելով Քրիստոսի հնազանդությանը։
Արդ, այս եմ ասում ու հաստատում եմ Տիրոջով. այլևս չապրեք այնպես, ինչպես հեթանոսներն են ապրում իրենց մտքի ունայնությամբ։
Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս բաների համար է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ մարդկանց վրա։
Եթե քո մեջ, քո քաղաքներից մեկում, որը Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, գտնվի մի այր կամ կին, որը չար գործ անի Տիրոջ՝ քո Աստծու առջև, դրժի նրա ուխտը,
«Իսկ եթե ականջ չդնես Տիրոջ՝ քո Աստծու ձայնին՝ չպահես ու չկատարես նրա բոլոր պատվիրանները, որ ես այսօր պատգամում եմ քեզ, ապա այս անեծքները կթափվեն քո գլխին, կհասնեն քեզ։
որպեսզի ձեզ դարձնի իր ժողովուրդը, և նա լինի ձեզ համար Աստված, ինչպես ասել է և ինչպես երդվել է ձեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին։
Եթե լինի մեկը, որ, լսելով այս նզովքի պատգամները, մտածի ու ասի՝ “Թողություն կլինի ինձ, թեև ես իմ մոլոր ճամփով եմ ընթանում”, այդ դեպքում մեղավորն անմեղին կորստյան կմատնի։
Ըստ այս օրենքների գրքում գրված այս ուխտի բոլոր նզովքների՝ Տերը նրան կմեկուսացնի Իսրայելի բոլոր որդիներից, որպեսզի չարիք հասցնի նրան։