Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 13:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Իսրայելի մարգարեները, որոնք մարգարեանում էին Երուսաղեմի վրա և նրա համար խաղաղություն էին գուշակում, բայց խաղաղություն չկար”»,- ասում է Ամենակալ Տերը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Իսրայելի մարգարեները, որոնք մարգարեանում են Երուսաղեմի վերաբերյալ և խաղաղության տեսիլք են տեսնում նրա մասին, երբ խաղաղություն չկա"”»,- ասում է Տեր Աստված։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 13:16
11 Խաչաձեւ Հղումներ  

«Ամբարիշտներն ուրախություն չեն տեսնելու»,- ասում է Տերը։


Այդ նույն տարում՝ Հուդայի արքա Սեդեկիայի թագավորության սկզբում, չորրորդ տարվա հինգերորդ ամսին, Ազովրի որդին՝ սուտ մարգարե Անանիան, որ Գաբավոնից էր, Տիրոջ տանը՝ քահանաների և ողջ ժողովրդի առաջ, ասաց ինձ, թե


«Լո՛ւր ուղարկիր բոլոր գերվածներին և հայտնի՛ր. այսպես է ասում Տերը ելիմացի Սամեայի մասին. “Քանի որ Սամեան, որին ես չեմ ուղարկել, մարգարեացավ և ձեզ փուչ բաների հույս տվեց,


Մարգարեները սուտ մարգարեություն են անում, քահանաները ծափահարում են նրանց, և իմ ժողովուրդը սիրեց այդ։ Իսկ ի՞նչ եք անելու դրանից հետո»։


Իմ ժողովրդի դստեր վերքերը նրանք բուժում էին արհամարհանքով ու ասում՝ “Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն”. բայց ո՞ւր է խաղաղությունը։


Իմ ժողովրդի դստեր վերքը նրանք բուժում էին արհամարհանքով և ասում. “Խաղաղությո՜ւն է, խաղաղությո՜ւն”, մինչդեռ խաղաղություն չկար։


Այն բանի համար, որ իմ ժողովրդին մոլորեցնում էին՝ ասելով՝ խաղաղությո՜ւն, խաղաղությո՜ւն, բայց խաղաղություն չկար, և որ ժողովուրդը պատ էր կառուցում, իսկ նրանք այնպես էին ծեփում, որ փլվեր,-


Եվ զայրույթս եմ իրագործելու թե՛ պատի, թե՛ այն ծեփողների վրա։ Եվ այն կործանվելու է։ Եվ ձեզ ասելու եմ, որ պատն այլևս չկա, ոչ էլ այն ծեփողները՝


Քավության զոհ մատուցելով՝ խաղաղություն են փնտրելու, բայց չեն գտնելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ