Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 28:27 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Տերը քեզ կհիվանդացնի եգիպտացիների խոցով ու թութքով, սուր քոսով ու բորոտությամբ, որպեսզի չկարողանաս բուժվել։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Տերը քեզ կհարվածի եգիպտական պալարներով, թանչով, քոսով, գոնջությամբ, որպեսզի չկարողանաս բուժվել դրանցից։

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 28:27
16 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ասաց. «Եթե լսես Տիրոջը՝ քո Աստծուն, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատվիրաններին ու կատարես նրա բոլոր հրամանները, քեզ վրա չեմ թափի բոլոր այն հիվանդությունները, որ թափեցի եգիպտացիների վրա, քանզի ես Տերն եմ՝ քեզ բժշկողը»։


Նրանք հնոցի մոխիր վերցրին, և Մովսեսը փարավոնի առաջ այն դեպի երկինք ցանեց։ Եվ մարդկանց ու անասունների վրա խոցեր և այրվող վերքեր առաջացան։


Կախարդները խոցերի պատճառով չէին կարողանում Մովսեսի առաջ կանգնել, որովհետև խոցերը նաև նրանց վրա ելան ու եգիպտացիների ողջ երկրով մեկ։


Եվ եգիպտացիների ողջ երկիրը կծածկվի փոշով։ Մարդկանց ու անասունների վրա խոցեր կառաջանան, մարդկանց ու անասունների վրա վերքեր կելնեն եգիպտացիների ողջ երկրով մեկ»։


Դրա համար էլ Աստված պիտի խոնարհեցնի Սիոնի իշխանական դուստրերին, այն օրը Տերը պիտի մերկացնի նրանց զարդարանքը։


կուզ կամ շիլ, աչքը վնասված, քոս, քաղցկեղ կամ մեկ ամորձի ունեցող,


«Մահ ուղարկեցի ձեզ վրա եգիպտացիների ճանապարհին և սրով կոտորեցի ձեր երիտասարդներին՝ գերեվարված ձեր երիվարների հետ, և այրեցի ձեր բանակատեղիներն իմ բարկության կրակով, բայց և այնպես չդարձաք ինձ»,- ասում է Տերը։


Տերը քեզ կհիվանդացնի մտագարությամբ, կուրությամբ ու ցնորամտությամբ։


Տերը ծնկներդ ու սրունքներդ, ոտքերիդ ծայրից մինչև գլուխդ անբուժելի խոցերով կվարակի, և դու չես կարողանա բուժվել։


Տերը քեզանից կվերացնի բոլոր հիվանդությունները։ Եգիպտացիների բոլոր սոսկալի ցավերը, որոնք դու տեսար և իմացար, Տերը քեզ վրա չի բերի, այլ դրանք կտա քո թշնամիներին և բոլոր քեզ ատողներին։


Մահից ազատվելով՝ կենդանի մնացած մարդիկ թութքով էին տառապում, և քաղաքի աղաղակը երկինք բարձրացավ։


Եվ Տիրոջ ձեռքը ծանրացավ Ազովտոսի վրա. թութքով հիվանդացրեց նրանց, նրանց դաշտերում վխտալ տվեց մկներին, և քաղաքում մահ ու խառնակություն եղավ։


Երբ տապանակն այնտեղ փոխադրվեց, Տիրոջ ձեռքը բարձրացավ այդ քաղաքի վրա. շատ մեծ խռովություն բարձրացավ, Տերը քաղաքի մարդկանց՝ փոքրից մինչև մեծերը, չարչարեց, նրանց հարվածեց թութքով, և գեթացիները թութքով տառապեցին։