Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 7:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Տերը քեզանից կվերացնի բոլոր հիվանդությունները։ Եգիպտացիների բոլոր սոսկալի ցավերը, որոնք դու տեսար և իմացար, Տերը քեզ վրա չի բերի, այլ դրանք կտա քո թշնամիներին և բոլոր քեզ ատողներին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Տերը քեզանից կվերացնի բոլոր հիվանդությունները և քեզ վրա չի բերի եգիպտացիների այն վատ ցավերը, որոնք գիտես, այլ դրանք կուղարկի քո բոլոր թշնամիների վրա։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 7:15
9 Խաչաձեւ Հղումներ  

Եվ ասաց. «Եթե լսես Տիրոջը՝ քո Աստծուն, նրա համար հաճելի գործեր կատարես, ունկնդիր լինես նրա պատվիրաններին ու կատարես նրա բոլոր հրամանները, քեզ վրա չեմ թափի բոլոր այն հիվանդությունները, որ թափեցի եգիպտացիների վրա, քանզի ես Տերն եմ՝ քեզ բժշկողը»։


Նա քեզ կհիվանդացնի եգիպտացիների բոլոր վատ հիվանդություններով, որոնցից սոսկում էիր, և որոնք բուն կդնեն քո մեջ։


Տերը քեզ կհիվանդացնի եգիպտացիների խոցով ու թութքով, սուր քոսով ու բորոտությամբ, որպեսզի չկարողանաս բուժվել։


Կախարդները խոցերի պատճառով չէին կարողանում Մովսեսի առաջ կանգնել, որովհետև խոցերը նաև նրանց վրա ելան ու եգիպտացիների ողջ երկրով մեկ։


Պաշտի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, և ես կօրհնեմ քո հացը և քո ջուրը և ձեզնից կվանեմ հիվանդությունները։


Այն ժամանակ Տերը՝ քո Աստվածը, այս նզովքները կթափի քո թշնամիների ու քեզ ատողների գլխին, որոնք հալածելու են քեզ։


Եվ ահա քո թշնամիները, Տե՜ր, Եվ ահա քո թշնամիները կկորչեն, Կցրվեն բոլորը, ովքեր անօրենություն են գործում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ