Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԼՔ 9:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Եվ եգիպտացիների ողջ երկիրը կծածկվի փոշով։ Մարդկանց ու անասունների վրա խոցեր կառաջանան, մարդկանց ու անասունների վրա վերքեր կելնեն եգիպտացիների ողջ երկրով մեկ»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Եգիպտոսի ամբողջ երկրի վրա փոշի կլինի, և խոցեր առաջացնող ուռուցքներ կհայտնվեն Եգիպտոսի ամբողջ երկրի մարդկանց ու անասունների վրա»։

Տես գլուխը Պատճենել




ԵԼՔ 9:9
7 Խաչաձեւ Հղումներ  

Առաջինը գնաց և իր գավաթի պարունակությունը թափեց երկրի վրա, և չար ու մեծ-մեծ պալարներ գոյացան այն մարդկանց վրա, որ ունեին գազանի դրոշմը ու երկրպագել էին նրա արձանին։


Տերը քեզ կհիվանդացնի եգիպտացիների խոցով ու թութքով, սուր քոսով ու բորոտությամբ, որպեսզի չկարողանաս բուժվել։


Սատանան հեռացավ Տիրոջ առջևից և չար վերքերով ոտից գլուխ հարվածեց Հոբին։


Տերը ծնկներդ ու սրունքներդ, ոտքերիդ ծայրից մինչև գլուխդ անբուժելի խոցերով կվարակի, և դու չես կարողանա բուժվել։


Տերը Մովսեսին ու Ահարոնին ասաց. «Ձեր լիքը ձեռքով հնոցի մոխի՛ր վերցրեք, և Մովսեսը փարավոնի ու նրա պաշտոնյաների առաջ այն դեպի երկինք թող ցանի։


Նրանք հնոցի մոխիր վերցրին, և Մովսեսը փարավոնի առաջ այն դեպի երկինք ցանեց։ Եվ մարդկանց ու անասունների վրա խոցեր և այրվող վերքեր առաջացան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ