Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 28:27 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

27 Տերը քեզ կհարվածի եգիպտական պալարներով, թանչով, քոսով, գոնջությամբ, որպեսզի չկարողանաս բուժվել դրանցից։

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

27 Տերը քեզ կհիվանդացնի եգիպտացիների խոցով ու թութքով, սուր քոսով ու բորոտությամբ, որպեսզի չկարողանաս բուժվել։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 28:27
16 Խաչաձեւ Հղումներ  

Զարկեց իր թշնամիների թիկունքին և հավիտենական նախատինք տվեց նրանց։


Եվ ասաց. «Եթե ուշադիր լսես քո Տեր Աստծու ձայնը, անես այն, ինչ ուղիղ է նրա աչքին, և հնազանդվես նրա պատվիրաններին, պահես նրա բոլոր կանոնները, քեզ վրա չեմ բերի այն հիվանդություններից, որոնք բերեցի եգիպտացիների վրա, որովհետև ես եմ Տերը՝ քո բժիշկը»։


Նրանք վերցրին հնոցի մոխիրն ու կանգնեցին փարավոնի առաջ։ Մովսեսն այն շաղ տվեց դեպի երկինք, և մարդկանց ու անասունների վրա խոցեր առաջացնող ուռուցքներ հայտնվեցին։


Մոգերը չկարողացան կանգնել Մովսեսի առաջ ուռուցքների պատճառով, որովհետև ուռուցքներ առաջացան նաև մոգերի և բոլոր եգիպտացիների վրա։


Եգիպտոսի ամբողջ երկրի վրա փոշի կլինի, և խոցեր առաջացնող ուռուցքներ կհայտնվեն Եգիպտոսի ամբողջ երկրի մարդկանց ու անասունների վրա»։


Դրա համար էլ Տերը կխուզի Սիոնի աղջիկների գլուխը, կմերկացնի նրանց ամոթույքը։


կամ կուզ ու գաճաճ, աչքը հատ ընկած, քոսոտ, մաշկային հիվանդություն ունեցող կամ ամորձիները ջարդված մարդը։


«Ձեր մեջ ժանտախտ գցեցի, ինչպես Եգիպտոսում, ձեր երիտասարդներին սրով սպանեցի, ձեր ձիերը գերեվարեցի և ձեր բանակատեղիների գարշահոտությունը մինչև ձեր ռունգերը հասցրի, բայց դուք չվերադարձաք ինձ»,- ասում է Տերը։


Տերը քեզ կհարվածի խելագարությամբ, կուրությամբ և սրտադողով։


Տերը քո ծնկներն ու սրունքները, ոտքերիդ թաթերից մինչև գլխիդ գագաթը կհարվածի չարորակ պալարներով, որ չկարողանաս բուժվել։


Տերը քեզանից կվերացնի բոլոր հիվանդությունները և քեզ վրա չի բերի եգիպտացիների այն վատ ցավերը, որոնք գիտես, այլ դրանք կուղարկի քո բոլոր թշնամիների վրա։


Եվ մարդիկ, որ մեռած չէին, պատուհասվեցին թանչքի ուռուցքներով, և քաղաքի աղաղակը դեպի վեր՝ երկինք ելավ։


Եվ Տիրոջ ձեռքը ծանրացավ ազովտացիների վրա, և կործանեց նրանց և Ազովտոսում ու նրա սահմաններում նրանց հարվածեց թանչքի ուռուցքներով։


Եվ այն փոխադրելուց հետո Տիրոջ ձեռքը քաղաքի դեմ եղավ և մեծ խռովություն պատճառեց. նա հարվածեց քաղաքի մարդկանց՝ փոքրից մինչև մեծը, և նրանց վրա երևացին թանչքի ուռուցքներ երևացին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ