Բ ՕՐԵՆՔ 28:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տերը քեզ կտանջի տարակուսանքներով, տենդով և դողէրոցքով, խստությամբ ու երկյուղով, խորշակով ու դժգունությամբ, և սրանք քեզ կհետապնդեն, մինչև որ քեզ կորստյան մատնեն։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերը քեզ կհարվածի հյուծախտով, հրատագնապ տենդով, ջերմով և այրող տաքությամբ, երաշտով, խորշակահարությամբ և բույսերի դալկությամբ, որոնք կհալածեն քեզ, մինչև որ կորչես։ |
Եթե երկրի վրա սով լինի, մահ, հրդեհ, դեղնախտ, մորեխ կամ բույսերի ժանգ, և թշնամին նեղի նրան իր քաղաքներից մեկում, կամ ամեն տեսակ պատահար ու ցավ լինի,
Երբ սով կամ մահ լինի երկրի վրա, երաշտ, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, և երբ թշնամին նրանց նեղի իրենց իսկ քաղաքների շրջակայքում, եթե որևէ համաճարակ կամ հիվանդություն լինի,
Եթե ծոմ պահեն, չեմ լսելու նրանց խնդրանքները. եթե ողջակեզներ ու զոհեր մատուցեն, դրան հաճություն ցույց չեմ տալու. սրով, սովով ու մահով պիտի սպառեմ նրանց»։
«Նրանք հիվանդությամբ պիտի հյուծվեն ու մեռնեն. լաց ու կոծի արժանի չեն լինելու և ոչ էլ թաղման, այլ երկրի երեսին պիտի խայտառակվեն. սրով պիտի ընկնեն ու սովից սպառվեն, իսկ նրանց դիակները երկնքի թռչուններին և երկրի գազաններին կեր պիտի դառնան»։
ապա ես նույնը կանեմ ձեր նկատմամբ. տագնապալից տարակույսների կմատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կհիվանդացնեմ ձեզ, որ պակասի ձեր աչքի լույսը, և դուք հալումաշ լինեք։ Այնժամ զուր տեղը պիտի ցանեք ձեր սերմերը, և այն ձեր հակառակորդները պիտի ուտեն։
«Հարվածեցի ձեզ տապով և դալկություն բերեցի ձեզ վրա։ Շատացրիք ձեր պարտեզները և այգիները, ձեր թզենիներն ու ձիթենիները, և թրթուրը կերավ դրանք, բայց և այնպես չդարձաք ինձ»,- ասում է Տերը։
Ես սուր կբերեմ երկրի վրա, ցորենի վրա, գինու վրա, յուղի վրա ու երկրի բոլոր բույսերի վրա, մարդկանց վրա ու անասունի վրա և նրանց ձեռքերի բոլոր վաստակների վրա»։
Անպտղությամբ, խորշակով ու կարկուտով հարվածեցի ձեզ և ձեր ձեռքերի բոլոր գործերը, բայց դուք չդարձաք դեպի ինձ,- ասում է Տերը։
մի՞թե կհայտնվի ինչ-որ բան ձեր կալի և որթատունկի, թզենու, նռնենու և ձիթենու վրա, որ չէին պտղաբերում. այս օրվանից կօրհնեմ»։
Եվ սրանք կլինեն այն հարվածները, որոնցով Տերը կհարվածի բոլոր ազգերին, որ զորաժողով արեցին Երուսաղեմի դեմ. նրանց մարմինները կհալվեն, մինչ իրենց ոտքերի վրա կանգնած լինեն, նրանց աչքերը կծորեն իրենց ակնակապիճներից, և նրանց լեզուները կհալվեն իրենց բերաններում։
Նրանք պիտի հյուծվեն սովից ու թռչունների չափաբաժին ուտելուց։ Անբուժելի հիվանդություններ և գազանների ժանիքներ և երկրի երեսին բարկությամբ սողացողների պիտի ուղարկեմ նրանց վրա։
ապա այսօր վկա եմ կանչում երկինքն ու երկիրը, որ կվերանաք Հորդանան գետի այն կողմում գտնվող երկրից, ուր դուք գնում եք՝ այն ժառանգելու։ Երկար կյանք չեք ունենա այնտեղ, այլ անպայման կոչնչանաք։