Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

28 Երբ սով կամ մահ լինի երկրի վրա, երաշտ, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, և երբ թշնամին նրանց նեղի իրենց իսկ քաղաքների շրջակայքում, եթե որևէ համաճարակ կամ հիվանդություն լինի,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

28 Երբ սով լինի երկրի վրա, ժանտախտ, երաշտ, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, կամ երբ նրանց թշնամիները նեղեն իրենց բնակած քաղաքներում, կամ որևէ հարված լինի կամ հիվանդություն,

Տես գլուխը Պատճենել




Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6:28
19 Խաչաձեւ Հղումներ  

Ձեզնից մեկը վշտի մե՞ջ է, թող աղոթի. բերկրանքի՞ մեջ է, սաղմոս թող ասի.


Ձեզ կհատուցեմ այն տարիների դիմաց, երբ մորեխը, ջորյակն ու թրթուրը կերան, և իմ մեծ զորքը, որ ուղարկեցի ձեզ վրա։


Դատավորների կառավարման օրերին սով եղավ երկրում։ Հուդայի Բեթղեհեմ քաղաքից մի մարդ իր կնոջ և երկու որդիների հետ գնաց բնակվելու Մովաբի դաշտում։


Ողբացե՛ք, մշակնե՛ր՝ ունեցվածքով հանդերձ, ցորենի և գարու վրա, որովհետև վերացավ այգեկութն ագարակից,


Այդ օրերին Եզեկիան մերձիմահ հիվանդացավ։ Նա աղոթք արեց Տիրոջը, որը լսեց նրան ու մի նշան ցույց տվեց,


Այս բաներից և հավատարմության գործերից հետո Ասորեստանի արքա Սենեքերիմը հարձակվեց Հուդայի վրա և բանակատեղի դրեց պարսպապատ քաղաքների շուրջը։ Նա ասում էր, որ կգրավի դրանք։


Եղիսեեն, խոսելով այն կնոջ հետ, որի որդուն կենդանացրել էր, ասաց. «Վե՛ր կացեք ու գնացե՛ք դու և քո տնեցիները, պանդո՛ւխտ եղեք այնտեղ, որտեղ կարող եք ապրել, քանզի Տերը սով է ուղարկելու երկրի վրա. դա արդեն եկել է և յոթ տարի է տևելու երկրի վրա»։


ապա ես նույնը կանեմ ձեր նկատմամբ. տագնապալից տարակույսների կմատնեմ ձեզ, քոսով ու դեղնախտով կհիվանդացնեմ ձեզ, որ պակասի ձեր աչքի լույսը, և դուք հալումաշ լինեք։ Այնժամ զուր տեղը պիտի ցանեք ձեր սերմերը, և այն ձեր հակառակորդները պիտի ուտեն։


երբ որևէ մեկը կամ Իսրայելի քո ողջ ժողովուրդը աղոթք կամ պաղատանք անի և իմանալով իր բորոտությունը կամ հիվանդությունը՝ իր ձեռքերը երկարի դեպի այս տունը,


Եթե երկինքը փակեմ, ու անձրև չլինի, եթե հրամայեմ, որ մորեխն ուտի ծառերը, եթե մահ առաքեմ իմ ժողովրդին,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ