Բ ՕՐԵՆՔ 25:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ապա նրա եղբոր կինը, մոտենալով ծերերին, նրա ոտքից թող հանի մի կոշիկը, թքի նրա երեսին և ասի. “Այսպես են վարվում այն մարդու հետ, որը չի շինում իր եղբոր տունը”։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այն ժամանակ հարսը կմոտենա նրան, ծերերի առաջ, նրա ոտքից կհանի կոշիկը, կթքի նրա երեսին և պատասխան տալով՝ կասի. “Այսպես թող արվի այն մարդուն, որը չի վերականգնում իր եղբոր տունը”։ |
ահա այդ ժամանակ Տերը խոսեց Ամոզի որդի Եսայու հետ և ասաց. «Գնա՛ ու քուրձդ հանի՛ր քո մեջքից և հողաթափերդ արձակի՛ր քո ոտքերից»։ Այդպես էլ արեց՝ քայլելով մերկ ու բոկոտն։
Թիկունքս հարվածների տվեցի, ծնոտներս՝ ապտակի, և երեսս շուռ չտվեցի երեսիս թքելու նախատինքից։
Տերն ասաց Մովսեսին. «Եթե Մարիամի հայրը թքեր նրա երեսին, մի՞թե նա յոթ օր ամոթ չէր կրելու։ Ուրեմն յոթ օր նա թող հեռանա բանակատեղիից և հետո վերադառնա»։
Նա քարոզում էր և ասում. «Ինձնից հետո գալիս է ինձնից ավելի հզոր մեկը, որի առաջ խոնարհվելով՝ նրա կոշիկների կապերն անգամ արձակելու արժանի չեմ։
Այն ժամանակ իր քաղաքի ծերերը թող կանչեն մահացածի եղբորը, խոսեն նրա հետ։ Եթե նա կանգնի ու ասի՝ “Չեմ ուզում առնել նրան”,
Ազգականն ասաց Բոոսին. «Ես չեմ կարող ազգականի իրավունքով այն առնել, որ չավերեմ իմ ժառանգությունը, դո՛ւ տեր կանգնիր իմ ազգականության իրավունքին, որովհետև ես չեմ կարող տեր կանգնել»։
Այդ պատճառով այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ասել եմ, թե քո տունը և քո հոր տունը իմ առջև պետք է ծառայեն հավիտյան”, սակայն հիմա Տերն ասում է. “Հիմա այդպես թող չլինի. քանի որ ես փառավորելու եմ ինձ փառավորողներին, իսկ ովքեր ինձ արհամարհում են, անարգելու եմ”։