Բ ՕՐԵՆՔ 24:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ որովհետև ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և Տերը՝ քո Աստվածը, փրկեց քեզ այնտեղից։ Դրա համար էլ պատվիրում եմ քեզ կատարել այս բաները։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հիշի՛ր, որ ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և քո Տեր Աստվածը քեզ ազատեց այնտեղից։ Դրա համար էլ պատվիրում եմ քեզ, որ կատարես այս բանը։ |
Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և Տերը՝ քո Աստվածը, փրկեց քեզ այնտեղից։ Դրա համար էլ քեզ պատվիրում եմ, որ կատարես այս բաները։
Եվ հիշի՛ր, որ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և հետամո՛ւտ եղիր, որ կատարես այս պատվիրանները»։
Երբ քո արտը հնձելուց հետո որա մոռանաս քո արտում, մի՛ վերադարձիր այն վերցնելու համար. դա թող պատկանի աղքատին, եկվորին, այրուն ու որբին, որպեսզի Տերը՝ քո Աստվածը, օրհնի քեզ քո բոլոր այն գործերում, որոնք ձեռնարկում ես։
Հիշի՛ր, որ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, որի համար էլ պատվիրում եմ քեզ կատարել այս բաները»։
Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և Տերը՝ քո Աստվածը, այնտեղից քեզ դուրս բերեց հզոր ձեռքով ու բարձր բազկով, որի համար Տերը՝ քո Աստվածը, քեզ պատվիրեց պահել շաբաթ օրն ու սրբագործել այն։