Իսրայելը մեկնեց Սյուքեմից։ Աստծու երկյուղը պատեց շրջակայքի քաղաքներին, և նրանք չհետապնդեցին Իսրայելի որդիներին։
Բ ՕՐԵՆՔ 2:25 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսօրվանից սկսի՛ր ահ ու սարսափ տարածել երկնքի տակ գտնվող բոլոր ազգերի վրա։ Ով որ լսի քո անունը, թող խռովվի, և քո սարսափը թող պատի նրանց”»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Այսօրվանից կսկսեմ քո ահն ու սարսափը տարածել երկնքի տակ գտնվող բոլոր ազգերի վրա, որպեսզի լսելով քո համբավը՝ սկսեն դողալ և տագնապել”։ |
Իսրայելը մեկնեց Սյուքեմից։ Աստծու երկյուղը պատեց շրջակայքի քաղաքներին, և նրանք չհետապնդեցին Իսրայելի որդիներին։
Եվ անբիծ արյուն հեղեցին՝ Արյունն իրենց որդիների և դուստրերի, Որ զոհեցին Քանանի կուռքերին։
Ես պիտի ուղարկեմ իմ ահը, որ առաջնորդի քեզ, պիտի սարսափեցնեմ բոլոր այն ազգերին, որոնց երկիրը պիտի մտնես։ Քո բոլոր հակառակորդներին փախուստի պիտի մատնեմ։
Նրանք ինձ համար ուրախություն, օրհնանք ու պարծանք պիտի դառնան աշխարհի բոլոր ժողովուրդների առաջ, որոնք, իմանալով այն բոլոր բարի բաների մասին, որ ես անելու եմ նրանց համար, երկյուղ պիտի կրեն ու դառնանան նրանց համար կատարած իմ բոլոր բարիքների և խաղաղության պատճառով»։
Մովաբը խիստ վախեցավ այդ ժողովրդից, որովհետև նրանք շատ էին. Մովաբը զարհուրեց Իսրայելի որդիներից։
Ոչ ոք ձեզ չի դիմադրի, Տերը՝ ձեր Աստվածը, ձեր ահն ու սարսափը կսփռի ամբողջ երկրի վրա, ուր դուք ոտք կդնեք, ինչպես ասել է ձեզ Տերը»։
նրանք խիստ զարհուրեցին, որովհետև գիտեին, որ Գաբավոնը մեծ քաղաք է, ինչպես որևէ թագավորանիստ մայրաքաղաք։ Դա Գայիից մեծ էր, և նրա բոլոր մարդիկ զորավոր էին։
Նրանք պատասխան տվեցին և ասացին Հեսուին. «Մեզ լուր հասավ, որ Տերը՝ քո Աստվածը, իր ծառա Մովսեսին հրամայել է, որ այս երկիրը ձեզ տա և մեզ ու այս երկրի բոլոր բնակիչներին ձեր առաջ բնաջինջ անի, ուստի մենք խիստ վախեցանք ձեզնից և այդ բանն արեցինք։
Ահավասիկ ես հանձնում եմ քեզ սատանայի ժողովից եղողներին, որոնք իրենց մասին ասում են, թե հրեաներ են, բայց չեն, և ստում են։ Պիտի այնպես անեմ նրանց, որ գան և երկրպագեն քո ոտքերի առաջ ու իմանան, որ ես սիրեցի քեզ։