Պատգամ մովաբացիների մասին. գիշերով պիտի կոտորվի մովաբացին, գիշերով պիտի կործանվի Մովաբի պարիսպը։
Բ ՕՐԵՆՔ 2:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ “Դու այսօր Մովաբի սահմանով կանցնես դեպի Ար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ “Դու այսօր Մովաբի սահմանն Արով ես անցնում |
Պատգամ մովաբացիների մասին. գիշերով պիտի կոտորվի մովաբացին, գիշերով պիտի կործանվի Մովաբի պարիսպը։
Այնտեղից էլ մեկնելով՝ բանակեցին Առնովնից այն կողմ՝ անապատում, ամորհացիների սահմանների ելքի մոտ. որովհետև Առնովնը մովաբացիների սահմանն է՝ մովաբացիների ու ամորհացիների սահմանների միջև։
Սեհովնը Իսրայելի որդիներին թույլ չտվեց անցնել իր սահմաններով։ Սեհովնը հավաքեց իր ողջ ժողովրդին ու Իսրայելի դեմ պատերազմելու ելավ անապատում։ Նա եկավ Սիասար և պատերազմ մղեց Իսրայելի դեմ։
Տերն ինձ ասաց. “Թշնամություն մի՛ արեք մովաբացիների հետ, նրանց դեմ պատերազմ մի՛ հրահրեք, որովհետև նրանց երկրից ձեզ բաժին չեմ տալու, որովհետև Արը Ղովտի որդիներին եմ տվել իբրև սեփականություն”։
շրջեց անապատում, պտույտ տվեց Եդովմի երկրով և Մովաբի երկրով, եկավ Մովաբի երկրի արևելյան կողմով և բանակեց Առնովնի այն կողմում, բայց Մովաբի սահմանները չմտավ, որովհետև Մովաբի սահմանն Առնովնն էր։