Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 21:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Այնտեղից էլ մեկնելով՝ բանակեցին Առնովնից այն կողմ՝ անապատում, ամորհացիների սահմանների ելքի մոտ. որովհետև Առնովնը մովաբացիների սահմանն է՝ մովաբացիների ու ամորհացիների սահմանների միջև։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Այնտեղից էլ մեկնելով՝ բանակատեղի դրեցին Առնոն գետի մյուս կողմում, որը հոսում է անապատում՝ ամորհացիների սահմանից դուրս. որովհետև Առնոնը մովաբացիների սահմանն է, մովաբացիների և ամորհացիների միջև։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 21:13
8 Խաչաձեւ Հղումներ  

շրջեց անապատում, պտույտ տվեց Եդովմի երկրով և Մովաբի երկրով, եկավ Մովաբի երկրի արևելյան կողմով և բանակեց Առնովնի այն կողմում, բայց Մովաբի սահմանները չմտավ, որովհետև Մովաբի սահմանն Առնովնն էր։


Բաղակը, լսելով, որ գալիս է Բաղաամը, ընդառաջ գնաց նրան մինչև Մովաբի քաղաքը, որը Առնովնի սահմանին է։


Ամոթահար եղավ Մովաբը, որովհետև կործանվեց։ Ճչա՛ և աղաղակի՛ր, գո՛ւյժ տուր Առնովնին, թե Մովաբը կործանվեց։


Մովաբացիների դո՛ւստր, դու պիտի լինես բնից քշված թռչնի պես։ Սակայն դու, Առնո՛վն,


Արդ անցեք Առնովնի ձորը։ Ահա քո ձեռքն եմ հանձնում Եսեբոնի արքա ամորհացի Սեհովնին, ե՛լ տիրելու նրա երկրին ու պատերա՛զմ հրահրիր նրա դեմ։


Դրա համար էլ Տիրոջ պատերազմների գրքում գրված է. «Կրակի մատնեց Զովդն ու Առնովնի ձորը։


“Արդ, վե՛ր կացեք, գնացե՛ք ու անցե՛ք Զարեդ ձորը”։


“Դու այսօր Մովաբի սահմանով կանցնես դեպի Ար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ