Բ ՕՐԵՆՔ 19:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ ապա նրա նկատմամբ կկիրառեք այն պատիժը, որ նա մտադիր էր հասցնել իր եղբորը։ Դրանով չարը կվերացնեք ձեր միջից։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ այն ժամանակ նրա հետ կվարվեք այնպես, ինչպես նա մտադիր էր վարվել իր եղբոր հետ։ Այդպիսով չարությունը կվերացնես քո միջից։ |
Սուտ վկան առանց պատժի չի մնա, և ով բորբոքում է ընկերների չարությունը, ով չարություն է գրգռում, պիտի կործանվի։
Դրա համար Տերն այսպես է ասում մարգարեների մասին. «Նրանք մարգարեություն են անում իմ անունով, բայց ես չեմ ուղարկել նրանց, ոչ էլ պատվիրել եմ նրանց, որ ասեն. “Սուր ու սով չպիտի լինի այս երկրում”։ Մահվան քայքայիչ հիվանդությամբ և սրով ու սովով պիտի ոչնչանան այդ մարգարեները,
Տիրոջ՝ ձեր Աստծու հետևի՛ց գնացեք, նրանից երկնչե՛ք, նրա պատվիրանները կատարե՛ք, անսացե՛ք նրա ձայնին ու նրան հարե՛ք,
Իսկ այն մարգարեն կամ այն երազահանը թող մեռնի, որովհետև փորձեց քեզ ապստամբեցնել Տիրոջ՝ քո Աստծու դեմ, որը քեզ դուրս բերեց եգիպտացիների երկրից, փրկեց քեզ ստրկության երկրից, և շեղել քեզ այն ճանապարհից, որով Տերը՝ քո Աստվածը, պատվիրեց քեզ ընթանալ։ Դրանով չարը կվերացնես ձեր միջից։
Նախ վկաները թող քար նետեն նրա վրա՝ սպանելու նրան, ապա՝ ամբողջ ժողովուրդը։ Դրանով դու չարը ձեր միջից կվերացնես։
ապա աղջկան թող բերեն իր հոր դուռը, և քաղաքի բնակիչները քարկոծելով թող սպանեն նրան, որովհետև Իսրայելի որդիների մեջ անպատիվ գործ է արել. պոռնկացել է իր հոր տանը։ Դրանով ձեր միջից չարը վերացրած կլինեք։
ապա երկուսին էլ կբերեք իրենց քաղաքի մուտքի մոտ և քարկոծելով կսպանեք նրանց. աղջկան կսպանեք, որովհետև քաղաքում լինելով՝ օգնության չի կանչել, իսկ տղամարդուն՝ այն բանի համար, որ բռնաբարել է իր մերձավորի նշանածին։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից։
Եթե բռնվի մեկը, որ իր եղբայրներից՝ Իսրայելի որդիներից մեկին գողանալով վաճառի, ապա գողը պետք է մահվան դատապարտվի։ Դրանով դուք չարը վերացրած կլինեք ձեր միջից։