5 Սուտ վկան առանց պատժի չի մնա, ով իզուր է մեղադրում, անմեղ չի համարվի։
5 Սուտ վկան անպատիժ չի մնա, և ստեր արտաբերողը չի ազատվի։
Սուտ վկան պիտի կործանվի. հեզ մարդը զգուշությամբ է խոսում։
Սուտ վկան առանց պատժի չի մնա, և ով բորբոքում է ընկերների չարությունը, ով չարություն է գրգռում, պիտի կործանվի։
անիրավ վկան բորբոքում է ստությունը և գրգռություն գցում եղբայրների մեջ։
«Ականջ մի՛ դիր սուտ լուրերին։ Մի՛ գործակցիր անիրավի հետ՝ սուտ վկայելով։
Տիրոջ՝ քո Աստծու անունը անիմաստ տեղը մի՛ արտասանիր, որովհետև Տերը՝ քո Աստվածը, չի արդարացնի նրան, ով իր անունը անիմաստ տեղն է օգտագործում։
Նրան անպարտ մի՛ համարիր, քանզի դու իմաստուն մարդ ես, գիտես, թե ի՛նչ պետք է անես նրա ալևոր մազերն արյամբ գերեզման իջեցնելու համար»։
Նա ասաց նրան. «Ես էլ եմ մարգարե քեզ պես. Տիրոջ հրեշտակը խոսեց ինձ հետ՝ ասելով. “Նրան քեզ մոտ՝ քո տո՛ւն տար, թող հաց ուտի ու ջուր խմի”»։
Որոգայթ պատրաստեցին ոտքերիս, Խոնարհեցրին հոգիս, իմ առջև խորխորատ փորեցին, Բայց իրենք ընկան նրա մեջ։ Հանգիստ
Հավատարիմ վկան չի ստում, անիրավ վկան ստություն է բորբոքում։
Քո նմանի դեմ սուտ վկայություն մի՛ տուր։
Հավատարիմ վկան հոգի է փրկում չարից, իսկ նենգավորը բորբոքվում է ստությամբ։