Եվ արդ, ի՞նչ մնաց։ Տերը կհարվածի Իսրայելին, և նա կնմանվի ջրի մեջ շարժվող եղեգի։ Նա Իսրայելին կհեռացնի այս լավ երկրից, որ տվել էր նրանց հայրերին։ Նրանց գետի մյուս կողմը կքշի ի դիմաց այն բանի, որ նրանք իրենց համար պաշտամունքային փայտե սյուներ շինեցին, որպեսզի բարկացնեն Տիրոջը։
Նրանք անտեսեցին Տիրոջ՝ իրենց Աստծու բոլոր պատվիրանները, իրենց համար ձուլածո երկու երինջներ պատրաստեցին, երկնքի զորություններին երկրպագեցին, պաշտեցին Բահաղին,
Նա վերականգնեց իր հայր Եզեկիայի կործանած պաշտամունքի վայրերը, վերակառուցեց Բահաղի զոհասեղանը, վերականգնեց փայտե սյան պաշտամունքը, ինչպես արել էր Իսրայելի Աքաաբ արքան, երկրպագեց երկնքի բոլոր զորություններին ու պաշտեց դրանք։
Նա պաշտամունքային փայտե սյուն կանգնեցրեց Տիրոջ տանը, որի համար Տերն ասել էր Դավթին ու նրա որդի Սողոմոնին՝ «Իմ անունը հավիտյան դնելու եմ այս տան մեջ, Իսրայելի բոլոր ցեղերի միջից իմ ընտրած Երուսաղեմի մեջ։
Նա վերականգնեց այն պաշտամունքի բարձունքները, որ իր հայրը՝ Եզեկիան, քանդել էր, Բահաղի կուռքերի արձաններ կանգնեցրեց և սրբազան անտառներ հիմնեց։ Նա երկրպագեց երկնքի բոլոր զորություններին ու ծառայեց նրանց։
Քարուքանդ կանեք նրանց բագինները, կփշրեք նրանց արձանները, կջարդեք նրանց պաշտամունքային փայտե սյուները [𝕸 Աշերայն] և հրով կայրեք նրանց աստվածների արձանները։
«Ձեզ համար ձեռակերտ կամ քանդակված կուռքեր մի՛ ստեղծեք, արձան մի՛ կանգնեցրեք և ձեր երկրում երկրպագելու համար քարակոթող մի՛ դրեք։ Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
Այլ նրանց հետ վարվե՛ք այսպես. կործանե՛ք նրանց բագինները, փշրե՛ք նրանց արձանները, ջարդե՛ք նրանց պաշտամունքային փայտե սյուները, կրակի՛ մատնեք նրանց կուռքերը։