Իսկ ինձ համար մի հողե զոհասեղա՛ն պատրաստեք և դրա վրա՛ մատուցեք ձեր ողջակեզն ու ձեր փրկության զոհը՝ ոչխար և արջառ, ամեն տեղ, որտեղ ես իմ անունը կծանուցեմ։ Եվ ես կգամ ու կօրհնեմ ձեզ։
Բ ՕՐԵՆՔ 16:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ կուրախանաք Տիրոջ՝ քո Աստծու առջև, դու, քո տղան ու քո դուստրը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքում բնակվող ղևտացին, պանդուխտը, որբն ու այրին, այն վայրում, որ կընտրի Տերը՝ Աստված, իր անվան պաշտամունքի համար։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Դու, քո տղան և աղջիկը, քո ծառան և աղախինը, քո քաղաքներում գտնվող ղևտացին և ձեր մեջ բնակվող օտարականը, որբն ու որբևայրին կուրախանաք քո Տեր Աստծու առջև այն վայրում, որ կընտրի քո Տեր Աստվածն իր անվան բնակության համար։ |
Իսկ ինձ համար մի հողե զոհասեղա՛ն պատրաստեք և դրա վրա՛ մատուցեք ձեր ողջակեզն ու ձեր փրկության զոհը՝ ոչխար և արջառ, ամեն տեղ, որտեղ ես իմ անունը կծանուցեմ։ Եվ ես կգամ ու կօրհնեմ ձեզ։
Մենք ամենքս պիղծ դարձանք, և մեր ամբողջ արդարությունը դաշտանի շորերի նմանվեց, մեր անօրենությունների պատճառով մենք ամենքս տերևի նման ցած թափվեցինք. հողմերը քշեցին մեզ։
Եվ ոչ միայն այսքանը. այլ դեռևս պարծենում ենք նաև Աստծով մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհիվ, որի միջոցով հենց հաշտություն ընդունեցինք։
Եվ կուրախանաք Տիրոջ՝ մեր Աստծու առջև դուք, ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծառաներն ու աղախինները, ինչպես նաև ղևտացին, որ ապրելու է ձեր դարպասներից դուրս, որովհետև երկրից բաժին ու սեփականություն չի ստանալու, ինչպես դուք։
Այլ դրանք կուտեք Տիրոջ՝ ձեր Աստծու առջև, այն վայրում, որը Տերը՝ Աստված, կընտրի իր համար. ինչպես դու, այնպես էլ քո տղան ու քո աղջիկը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքներում բնակվող պանդուխտը։ Եվ կուրախանաս Տիրոջ՝ քո Աստծու առաջ այն ամենի համար, ինչ արել ես քո ձեռքով։
Փնտրե՛ք այն տեղը, որ Տերը՝ ձեր Աստվածը, կընտրի ձեր ցեղերից մեկի տարածքում, և այդ կլինի նրա բնակության և նրա անվան պաշտամունքի վայրը. այնտե՛ղ մտեք։
Եվ այնտեղ Տիրոջ՝ ձեր Աստծու առջև կուտեք ձեր ընտանիքներով և կուրախանաք այն ամենի համար, ինչի որ հասել եք, և ինչի համար որ օրհնել է քեզ Տերը՝ քո Աստվածը։
Եվ այն կուտի ղևտացին, որովհետև նա ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգություն, կուտի եկվորը, որբն ու այրին, կուտեն ու կկշտանան, և Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քո բոլոր գործերը»։
և կկատարես Շաբաթների տոնը՝ նվիրված Տիրոջը՝ քո Աստծուն. կբերեք ձեր կամավոր նվերները, համաձայն քեզ տրված Տիրոջ՝ քո Աստծու հրամանի։
Քո տոնին կուրախանաք դու, քո տղան ու դուստրը, քո ծառան ու քո աղախինը, քո քաղաքում բնակվող ղևտացին, պանդուխտը, որբն ու այրին։
այնտեղ կուրախանաք դու, ղևտացին ու քեզ մոտ բնակվող պանդուխտը բոլոր այն բարիքների համար, որ Տերը՝ քո Աստվածը, տվել է քեզ ու քո ընտանիքին։