Բ ՕՐԵՆՔ 15:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն արյունը չուտես, այլ իբրև ջուր կթափես գետնին»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Միայն թե դրա արյունը չուտես, այլ ջրի նման գետին կթափես այն»։ |
Ուստի նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. քանի որ արյունոտ միս եք ուտում և աչքներդ գցում եք կուռքերին, արյուն եք թափում, դեռ ուզում եք երկի՞րն էլ ժառանգել։
Եթե Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատածներից մեկը որևէ կենդանու արյուն ուտի, ես իմ հայացքը կուղղեմ արյուն ուտող այդ մարդու վրա և կկորցնեմ նրան իր ժողովրդի միջից,
այլ գրելու նրանց, որ խորշեն կուռքերին զոհաբերված կերակուրներից և պոռնկությունից, խեղդամահ արված կենդանիներից և արյունից.
Իսկ եթե ցանկանաս մի կենդանի մորթել նրա միսը ուտելու համար, որը տվել է քեզ Տերը՝ քո Աստվածը, իր օրհնությամբ կարող ես ուտել այն բոլոր քաղաքներում։ Թե՛ մաքուրը, թե՛ անմաքուրը կարող են ուտել այն, ինչպես ուտում են այծյամն ու եղջերուն։
Զգո՛ւյշ եղիր, որ արյունը չուտես, որովհետև արյունն անասունի շունչն է։ Շունչը մսի հետ չուտես.
Մարդիկ ընկան ավարի վրա, առան ոչխարները, արջառներն ու հորթերը, գետնի վրա մորթեցին ու կերան արնաշաղախ միսը։
Սավուղին հայտնեցին՝ ասելով. «Ժողովուրդը Տիրոջ դեմ մեղանչեց, քանի որ արնաշաղախ միս կերավ»։ Սավուղն ասաց. «Մեղանչեցիք, արդ, Գեթթամից այստեղ գլորելով մի մեծ քա՛ր բերեք»։