Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Սավուղին հայտնեցին՝ ասելով. «Ժողովուրդը Տիրոջ դեմ մեղանչեց, քանի որ արնաշաղախ միս կերավ»։ Սավուղն ասաց. «Մեղանչեցիք, արդ, Գեթթամից այստեղ գլորելով մի մեծ քա՛ր բերեք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Եվ Սավուղին իմաց տվին ու ասացին. «Ահա ժողովուրդը մեղանչում է Տիրոջ դեմ, որովհետև արյունով է ուտում»։ Եվ նա ասաց. «Անօրենություն եք արել. հիմա ինձ համար մի մեծ քա՛ր գլորեք»։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 14:33
12 Խաչաձեւ Հղումներ  

Սակայն միսն իր արյունով չուտեք։


Եթե Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատածներից մեկը որևէ կենդանու արյուն ուտի, ես իմ հայացքը կուղղեմ արյուն ուտող այդ մարդու վրա և կկորցնեմ նրան իր ժողովրդի միջից,


Լեռների վրա մի՛ կերեք։ Մի՛ զբաղվեք գուշակությամբ, հատկապես թռչնագուշակությամբ։


Ձեր բոլոր բնակավայրերում արյուն չուտեք՝ ո՛չ թռչունի, ո՛չ անասունի։


Ամեն ոք, որ արյուն ուտի, թող կորչի իր ժողովրդի միջից”»։


Կեղծավո՛ր, նախ այդ գերանը հանի՛ր քո աչքից, որ կարողանաս հստակ տեսնել և ապա կհանես շյուղը եղբորդ աչքից։


այլ գրելու նրանց, որ խորշեն կուռքերին զոհաբերված կերակուրներից և պոռնկությունից, խեղդամահ արված կենդանիներից և արյունից.


Ուստի արդարացում չես ունենալու, ո՛վ մարդ, որ դատում ես, որովհետև ինչով ընկերոջդ դատում ես, ինքդ քեզ ես դատապարտում, քանի որ դու էլ նույնն ես գործում, ինչով որ դատում ես։


Սակայն արյունը չպետք է ուտեք, այլ իբրև ջուր այն թափեք գետնին։


Զգո՛ւյշ եղիր, որ արյունը չուտես, որովհետև արյունն անասունի շունչն է։ Շունչը մսի հետ չուտես.


Սակայն արյունը չուտես, այլ իբրև ջուր կթափես գետնին»։


Սավուղն ավելացրեց. «Ժողովրդի մեջ ցրվե՛ք և նրան ասե՛ք, որ ամեն մեկն իր արջառն ու ոչխարն այստեղ բերի, սրա վրա մորթե՛ք ու կերե՛ք և մի՛ մեղանչեք Տիրոջ դեմ արնաշաղախ միս ուտելով»։ Մարդիկ այն գիշեր իրենց մոտ եղածը բերեցին և այնտեղ մորթեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ