Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 12:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

23 Զգո՛ւյշ եղիր, որ արյունը չուտես, որովհետև արյունն անասունի շունչն է։ Շունչը մսի հետ չուտես.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

23 Բայց զգո՛ւյշ եղիր, որ արյունը չուտես, որովհետև արյունը կյանքն է, և կյանքը մսի հետ չուտես։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 12:23
17 Խաչաձեւ Հղումներ  

որովհետև ամեն մի մարմնի շունչը իր արյունն է։ Այդ արյունը ես եմ տվել ձեզ՝ զոհասեղանին ձեր անձերը սրբելու համար, որպեսզի նրա արյունով քավվեն ձեր անձերը։


Սակայն միսն իր արյունով չուտեք։


Սակայն արյունը չպետք է ուտեք, այլ իբրև ջուր այն թափեք գետնին։


Եվ նոր երգեր էին երգում՝ ասելով. «Արժանի ես վերցնելու այդ գիրքը և քանդելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և քո արյունով գնեցիր մեզ Աստծու համար, բոլոր ցեղերից ու լեզուներից և հեթանոսների բազմություններից։


ինչպես որ Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և իր կյանքը շատերի փոխարեն որպես փրկագին տալու»։


այլ գրելու նրանց, որ խորշեն կուռքերին զոհաբերված կերակուրներից և պոռնկությունից, խեղդամահ արված կենդանիներից և արյունից.


Ձեր բոլոր բնակավայրերում արյուն չուտեք՝ ո՛չ թռչունի, ո՛չ անասունի։


Եթե Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատածներից մեկը որևէ կենդանու արյուն ուտի, ես իմ հայացքը կուղղեմ արյուն ուտող այդ մարդու վրա և կկորցնեմ նրան իր ժողովրդի միջից,


Լեռների վրա մի՛ կերեք։ Մի՛ զբաղվեք գուշակությամբ, հատկապես թռչնագուշակությամբ։


Կարող են ուտել թե՛ անմաքուրը և թե՛ մաքուրը, ինչպես երբ ուտում եք այծյամ ու եղջերու։


այն իբրև ջուր գետնի՛ն թափիր,


Սակայն արյունը չուտես, այլ իբրև ջուր կթափես գետնին»։


Մարդիկ ընկան ավարի վրա, առան ոչխարները, արջառներն ու հորթերը, գետնի վրա մորթեցին ու կերան արնաշաղախ միսը։


Սավուղին հայտնեցին՝ ասելով. «Ժողովուրդը Տիրոջ դեմ մեղանչեց, քանի որ արնաշաղախ միս կերավ»։ Սավուղն ասաց. «Մեղանչեցիք, արդ, Գեթթամից այստեղ գլորելով մի մեծ քա՛ր բերեք»։


Ուստի նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. քանի որ արյունոտ միս եք ուտում և աչքներդ գցում եք կուռքերին, արյուն եք թափում, դեռ ուզում եք երկի՞րն էլ ժառանգել։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ