Ապա նրանց ասացին. «Գնացե՛ք, կերե՛ք ճոխ ուտեստներ և ըմպե՛ք քաղցր խմիչքներ, բաժի՛ն ուղարկեք նաև նրանց, ովքեր չունեն, որովհետև այս օրը սուրբ է Տիրոջ՝ մեր Աստծու համար. արդ, զորացե՛ք և այն տխրության մի՛ վերածեք»։
Բ ՕՐԵՆՔ 15:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նրան կապահովես քո ոչխարներից, քո ցորենից ու քո հնձանի բարիքից։ Ինչպես որ Տերը՝ քո Աստվածը, օրհնեց քեզ, դու էլ նրա՛ն տուր։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նրան պարգևներ կտաս քո ոչխարներից, քո կալից և քո հնձանից։ Քո Տեր Աստվածն ինչով որ քեզ օրհնել է, կտաս նրան։ |
Ապա նրանց ասացին. «Գնացե՛ք, կերե՛ք ճոխ ուտեստներ և ըմպե՛ք քաղցր խմիչքներ, բաժի՛ն ուղարկեք նաև նրանց, ովքեր չունեն, որովհետև այս օրը սուրբ է Տիրոջ՝ մեր Աստծու համար. արդ, զորացե՛ք և այն տխրության մի՛ վերածեք»։
Արդարների գլխին է Տիրոջ օրհնությունը, որ հարստացնում է նրանց և չի ավելացնում նրանց սրտի տրտմությունը։
Ես իմ օրինակով ամեն ինչ ցույց տվեցի ձեզ, որովհետև այդպես պետք է աշխատել և դարմանել հիվանդներին ու հիշել Տեր Հիսուսի խոսքը, որ հենց ինքն ասաց. “Երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը”»։
Ամեն կիրակի ձեզնից յուրաքանչյուրը թող մի կողմ դնի այն խնայողությունը, որ կարողացել է հավաքել,
Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և Տերը՝ քո Աստվածը, փրկեց քեզ այնտեղից։ Դրա համար էլ քեզ պատվիրում եմ, որ կատարես այս բաները։