Բ ՕՐԵՆՔ 15:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Պա՛րտք տուր նրան այնքան, որքան անհրաժեշտ է։ Եվ մի՛ տրտմիր, որովհետև դրա համար քո Տերը՝ Աստված, կօրհնի քեզ քո բոլոր գործերում, ինչ էլ որ ձեռնարկես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Անպատճառ պետք է տաս նրան, և նրան տալիս սիրտդ չնեղվի, որովհետև քո Տեր Աստվածը դրա համար կօրհնի քեզ քո բոլոր գործերում և քո բոլոր ձեռնարկումներում։ |
քո հացը հոժար սրտով քաղցածներին տաս և չքավոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խավարի մեջ կծագի քո լույսը, քո խավարը կվերածվի միջօրեի։
Թագավորը կպատասխանի և նրանց կասի. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, քանի որ իմ այս փոքրիկ եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ համար արեցիք”։
Ես իմ օրինակով ամեն ինչ ցույց տվեցի ձեզ, որովհետև այդպես պետք է աշխատել և դարմանել հիվանդներին ու հիշել Տեր Հիսուսի խոսքը, որ հենց ինքն ասաց. “Երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը”»։
թե հորդորում է, հորդորելու մեջ։ Ով առատաձեռն է, թող զվարթությամբ կատարի. ով վերակացու է, թող փութաջանությամբ աշխատի. ով ողորմում է, թող ուրախությամբ անի։
Եվ այն կուտի ղևտացին, որովհետև նա ո՛չ բաժին ունի, ո՛չ էլ ժառանգություն, կուտի եկվորը, որբն ու այրին, կուտեն ու կկշտանան, և Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քո բոլոր գործերը»։
Քեզ ծանր թող չթվա, եթե քեզանից ազատ արձակես քո ստրուկներին, քանի որ նրանք վեց տարի ծառայել են քեզ և վարձկանից կրկնակի օգուտ են տվել քեզ։ Այն ժամանակ Տերը՝ քո Աստվածը, կօրհնի քեզ քո բոլոր գործերում»։
Թող ձեր մեջ կարիքավորներ չլինեն, և Տերը՝ քո Աստվածը, օրհնելու է քեզ այն երկրում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ, որպեսզի այն տիրես իբրև ժառանգություն։
Երբ քո արտը հնձելուց հետո որա մոռանաս քո արտում, մի՛ վերադարձիր այն վերցնելու համար. դա թող պատկանի աղքատին, եկվորին, այրուն ու որբին, որպեսզի Տերը՝ քո Աստվածը, օրհնի քեզ քո բոլոր այն գործերում, որոնք ձեռնարկում ես։
Տերը օրհնություն կառաքի քեզ, քո շտեմարաններին ու բոլոր այն գործերին, որոնք կձեռնարկես այն երկրում, որ Տերը՝ քո Աստվածը, տալու է քեզ։
Մի՛ մոռացեք բարեգործությունը և ձեր ունեցած բարիքներին միմյանց մասնակից դարձնելը, քանզի այդպիսի պատարագներն են հաճելի Աստծուն։
Եթե մեկը խոսի, թող այդ լինի Աստծու պատգամների նման։ Եթե մեկը մատակարարի, թող այդ լինի այն զորությունից, որն Աստված շնորհում է, որպեսզի ամեն ինչում Աստված փառավորվի Հիսուս Քրիստոսի միջոցով, որին փա՜ռք և զորությո՜ւն հավիտյանս հավիտենից։ Ամեն։