Բ ՕՐԵՆՔ 12:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մի՛ արեք այն ամենը, ինչ որ այսօր մենք անում ենք այստեղ. յուրաքանչյուրն ինչ ուզում, այն էլ անում է. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Մի՛ արեք այն ամենը, ինչ մենք այսօր անում ենք այստեղ, այսինքն՝ ամեն ինչ, որ հաճելի է մարդու աչքին, |
Մի՞թե ողջակեզներ և զոհեր մատուցեցիք ինձ այնտեղ՝ անապատում, քառասուն տարի, ո՛վ Իսրայելի տուն։
Այս ծոպերը ձեր զգեստների վրա պիտի լինեն, որպեսզի տեսնելով դրանք՝ հիշեք Տիրոջ պատվիրանները և կատարեք դրանք և չշեղվեք՝ ձեր մտքերին ու աչքերին հետևելով, որով դուք պոռնկանում եք։
Աստված էլ երես դարձրեց և նրանց մատնեց երկնքի զորությունների պաշտամունքին, ինչպես որ գրված է մարգարեների գրքում. “Ո՛վ Իսրայելի տուն, մի՞թե անապատում քառասուն տարի զոհեր ու պատարագներ մատուցեցիք ինձ,
Եվ այնտեղ Տիրոջ՝ ձեր Աստծու առջև կուտեք ձեր ընտանիքներով և կուրախանաք այն ամենի համար, ինչի որ հասել եք, և ինչի համար որ օրհնել է քեզ Տերը՝ քո Աստվածը։
Այդ պատճառով էլ մինչև այսօր չհասաք հանգստի ու ժառանգության այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալու է մեզ։
Եվ Հեսուն ասաց Իսրայելի որդիներին. «Մոտեցե՛ք այստեղ և լսե՛ք Տիրոջ՝ մեր Աստծու պատգամները։
Դուրս եկած ամբողջ ժողովուրդը թլփատված էր, իսկ բոլոր նրանք, ովքեր Եգիպտոսից դուրս գալուց հետո ճանապարհին՝ անապատում էին ծնվել, չէին թլփատվել։