Կործանե՛ք նրանց բագինները, փշրե՛ք նրանց արձանները, ջարդե՛ք նրանց պաշտամունքային փայտե սյուները և այրե՛ք նրանց քանդակված կուռքերը, նրանց անունները վերացրե՛ք այդ վայրերից։
Քանդե՛ք նաև նրանց զոհասեղանները, ջարդե՛ք նրանց արձանները, կրակով այրե՛ք նրանց աստարովթները, փշրե՛ք նրանց աստվածների կուռքերը և դրանց անունները վերացրե՛ք այդ վայրերից։
Եվ արդ, ի՞նչ մնաց։ Տերը կհարվածի Իսրայելին, և նա կնմանվի ջրի մեջ շարժվող եղեգի։ Նա Իսրայելին կհեռացնի այս լավ երկրից, որ տվել էր նրանց հայրերին։ Նրանց գետի մյուս կողմը կքշի ի դիմաց այն բանի, որ նրանք իրենց համար պաշտամունքային փայտե սյուներ շինեցին, որպեսզի բարկացնեն Տիրոջը։
Երկրի բոլոր մարդիկ գնացին Բահաղի մեհյանը, կործանեցին այն, ջարդուփշուր արեցին նրա զոհասեղանները, նրա արձանները, Բահաղի քուրմ Մաթանին սպանեցին զոհասեղանի դիմաց։ Քահանան հսկիչ ոստիկաններ նշանակեց Տիրոջ տան վրա։
Նա վերացրեց պաշտամունքի վայրերը, խորտակեց քարե սյուները, ջարդուփշուր արեց փայտե սյուները, Մովսեսի շինած պղնձե օձը, քանի որ մինչև այդ օրը Իսրայելի որդիները զոհ էին մատուցում նրան և այն կոչում էին Նեեսթան [Օձի պղնձե կուռք]։
Երբ այս ամենն ավարտվեց, ներկա գտնվող իսրայելացիները ոտքի ելան և ամբողջ Հուդայում, Բենիամինի, Եփրեմի ու Մանասեի երկրներում իսպառ փշրեցին պաշտամունքային սյուները և կործանեցին պաշտամունքի բարձունքներն ու բագինները։ Ապա բոլոր իսրայելացիներն իրենց քաղաքները վերադարձան՝ յուրաքանչյուրն իր կալվածքը։
Իր թագավորության ութերորդ տարում, երբ Հովսիան տակավին երիտասարդ էր, սկսեց փնտրել Տիրոջը՝ իր նախնի Դավթի Աստծուն, իսկ իր թագավորության տասներկուերորդ տարում սկսեց Հուդան ու Երուսաղեմը մաքրել պաշտամունքի բարձունքներից, պաշտամունքային փայտե սյուներից ու ձուլածո կուռքերից։
Քարուքանդ կանեք նրանց բագինները, կփշրեք նրանց արձանները, կջարդեք նրանց պաշտամունքային փայտե սյուները [𝕸 Աշերայն] և հրով կայրեք նրանց աստվածների արձանները։
Ուստի Հակոբի անօրենությունը պետք է վերանա, և այս է լինելու նրա օրհնությունը, երբ ազատեմ նրան իր մեղքերից։ Այն ժամանակ քո մեհյանների բոլոր քարերը մանր փոշու պես պիտի փշրես. այլևս չեն պահպանվելու նրանց պաշտամունքի կուռքերը, այլ կտոր-կտոր պիտի արվեն, ինչպես մայրի ծառը՝ փայտահատի ձեռքով։
Եվ այնտեղից կտամ նրան իր ունեցվածքը, և Աքովրի հովիտը՝ բացելու նրա միտքը, և նա խոնարհ կդառնա այնտեղ, ինչպես իր մանկության օրերին, և ինչպես եգիպտացիների երկրից իր ելնելու օրերին»։
Երկրի բոլոր բնակիչներին կոչնչացնեք ձեր առջևից, կկործանեք նրանց պատկերազարդ կոթողները, կոչնչացնեք նրանց ձուլածո բոլոր կուռքերը, նրանց բոլոր հուշասյուները կվերացնեք մեջտեղից։
Նրանց աստվածների կուռքերը կայրես հրով, դրանց վրա եղած արծաթի ու ոսկու վրա աչք չունենաս, չվերցնես դրանք, որպեսզի մեղք գործած չլինես, որովհետև այն Տիրոջ՝ քո Աստծու համար գարշելի է։
Այլ նրանց հետ վարվե՛ք այսպես. կործանե՛ք նրանց բագինները, փշրե՛ք նրանց արձանները, ջարդե՛ք նրանց պաշտամունքային փայտե սյուները, կրակի՛ մատնեք նրանց կուռքերը։
եթե այս երկրի բնակիչների հետ դաշինք չկնքեք, ոչ էլ՝ նրանց աստվածների հետ, չերկրպագեք նրանց, այլ խորտակե՛ք նրանց կուռքերը և կործանե՛ք նրանց զոհասեղանները”։ Բայց դուք իմ խոսքը չլսեցիք և այդ բանն արեցիք։