Բ ՕՐԵՆՔ 12:23 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Զգո՛ւյշ եղիր, որ արյունը չուտես, որովհետև արյունն անասունի շունչն է։ Շունչը մսի հետ չուտես. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Բայց զգո՛ւյշ եղիր, որ արյունը չուտես, որովհետև արյունը կյանքն է, և կյանքը մսի հետ չուտես։ |
Ուստի նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. քանի որ արյունոտ միս եք ուտում և աչքներդ գցում եք կուռքերին, արյուն եք թափում, դեռ ուզում եք երկի՞րն էլ ժառանգել։
Եթե Իսրայելի որդիներից կամ դրսից եկած ու ձեր մեջ բնակություն հաստատածներից մեկը որևէ կենդանու արյուն ուտի, ես իմ հայացքը կուղղեմ արյուն ուտող այդ մարդու վրա և կկորցնեմ նրան իր ժողովրդի միջից,
որովհետև ամեն մի մարմնի շունչը իր արյունն է։ Այդ արյունը ես եմ տվել ձեզ՝ զոհասեղանին ձեր անձերը սրբելու համար, որպեսզի նրա արյունով քավվեն ձեր անձերը։
ինչպես որ Մարդու Որդին չեկավ ծառայություն ընդունելու, այլ ծառայելու և իր կյանքը շատերի փոխարեն որպես փրկագին տալու»։
այլ գրելու նրանց, որ խորշեն կուռքերին զոհաբերված կերակուրներից և պոռնկությունից, խեղդամահ արված կենդանիներից և արյունից.
Եվ նոր երգեր էին երգում՝ ասելով. «Արժանի ես վերցնելու այդ գիրքը և քանդելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և քո արյունով գնեցիր մեզ Աստծու համար, բոլոր ցեղերից ու լեզուներից և հեթանոսների բազմություններից։
Մարդիկ ընկան ավարի վրա, առան ոչխարները, արջառներն ու հորթերը, գետնի վրա մորթեցին ու կերան արնաշաղախ միսը։
Սավուղին հայտնեցին՝ ասելով. «Ժողովուրդը Տիրոջ դեմ մեղանչեց, քանի որ արնաշաղախ միս կերավ»։ Սավուղն ասաց. «Մեղանչեցիք, արդ, Գեթթամից այստեղ գլորելով մի մեծ քա՛ր բերեք»։