Բ ՕՐԵՆՔ 12:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սակայն արյունը չպետք է ուտեք, այլ իբրև ջուր այն թափեք գետնին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սակայն արյունը չպետք է ուտեք. այն ջրի նման գետին կթափեք։ |
որովհետև նրա արյունը դեռ նրա մեջ է։ Այն սալաքարի վրա եմ դրել, այլ ոչ թե գետնին թափել՝ հողով ծածկելու համար,
Ուստի նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. քանի որ արյունոտ միս եք ուտում և աչքներդ գցում եք կուռքերին, արյուն եք թափում, դեռ ուզում եք երկի՞րն էլ ժառանգել։
Հավիտենական օրենք թող լինի ձեր սերունդների համար, որտեղ էլ բնակվելիս լինեք. ճարպ և արյուն երբեք չուտեք»։
այլ գրելու նրանց, որ խորշեն կուռքերին զոհաբերված կերակուրներից և պոռնկությունից, խեղդամահ արված կենդանիներից և արյունից.
այն է՝ հեռու մնալ կուռքերին զոհաբերված կերակուրներից և արյունից, խեղդամահ արված կենդանիներից ու պոռնկությունից։ Ձեզ դրանցից հեռու պահելով՝ բարին կգործեք։ Ո՛ղջ եղեք»։
այլ կե՛ր քո քաղաքում։ Այնտեղ գտնվող անմաքուրն ու մաքուրը նույնպես թող ուտեն այն, ինչպես ուտում են այծյամին ու եղջերուին։
Արդարև, Աստծու բոլոր ստեղծածները բարի են, և խոտան բան չկա, մանավանդ երբ դրանք գոհությամբ են ընդունվում,
Մարդիկ ընկան ավարի վրա, առան ոչխարները, արջառներն ու հորթերը, գետնի վրա մորթեցին ու կերան արնաշաղախ միսը։
Սավուղին հայտնեցին՝ ասելով. «Ժողովուրդը Տիրոջ դեմ մեղանչեց, քանի որ արնաշաղախ միս կերավ»։ Սավուղն ասաց. «Մեղանչեցիք, արդ, Գեթթամից այստեղ գլորելով մի մեծ քա՛ր բերեք»։