Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Գործք Առաքելոց 15:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 այն է՝ հեռու մնալ կուռքերին զոհաբերված կերակուրներից և արյունից, խեղդամահ արված կենդանիներից ու պոռնկությունից։ Ձեզ դրանցից հեռու պահելով՝ բարին կգործեք։ Ո՛ղջ եղեք»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 հեռու մնալ կուռքին զոհաբերվածից և արյունից, խեղդամահ արված կենդանիներից ու պոռնկությունից։ Ձեզ դրանցից հեռու պահելով՝ բարին կգործեք. ո՛ղջ եղեք»։

Տես գլուխը Պատճենել




Գործք Առաքելոց 15:29
20 Խաչաձեւ Հղումներ  

Սակայն միսն իր արյունով չուտեք։


որովհետև ամեն մի մարմնի շունչը իր արյունն է։ Ես Իսրայելի որդիներին ասացի. “Ոչ մի մարմնի արյուն չուտեք”, որովհետև ամեն մի մարմնի շունչը իր արյունն է։ Ով որ ուտի դա, կմեռնի։


Մեկ ուրիշն էլ ասաց. «Քո հետևից կգամ, Տե՛ր, բայց նախ թո՛ւյլ տուր ինձ, որ հրաժեշտ տամ իմ տանը»։


այլ գրելու նրանց, որ խորշեն կուռքերին զոհաբերված կերակուրներից և պոռնկությունից, խեղդամահ արված կենդանիներից և արյունից.


այլ հրաժեշտ տվեց նրանց ու ասաց. «Աստծու կամքով նորից կգամ ձեզ մոտ»։ Այնուհետև Եփեսոսից մեկնեց


Հավատացյալ հեթանոսների մասին մենք ուղարկել ենք մեր որոշումը, որ այդպիսի բաներ չպահեն նրանք, այլ միայն զգուշանան կուռքերին մատուցված զոհերից ու արյունից, խեղդամահ արված կենդանուց և պոռնկությունից»։


Երբ այս մարդու հանդեպ նրանց նենգության մասին ինձ տեղեկացվեց, նրան ուղարկեցի քեզ մոտ՝ հրամայելով, որ չարախոսողները նրա մասին քո առաջ խոսեն. ո՛ղջ եղիր»։


Եվ երբ եկա ձեզ մոտ, ձեզնից ոչ ոքի համար բեռ չեղա, չնայած կարիքի մեջ էի, որովհետև իմ կարիքները հոգացին Մակեդոնիայից եկած եղբայրները։ Եվ ամեն կերպ, առանց ձեզ վրա բեռ լինելու, ինքս ինձ պահեցի և շարունակելու եմ պահել։


Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ո՛ղջ եղեք, հաստատո՛ւն մնացեք, մխիթարվե՛ք, միաբա՛ն եղեք, խաղաղությո՛ւն արեք, և խաղաղության ու սիրո Աստվածը թող լինի ձեզ հետ։


Սակայն արյունը չպետք է ուտեք, այլ իբրև ջուր այն թափեք գետնին։


Մի՛ շտապիր ձեռքդ որևէ մեկի վրա դնելու, ոչ էլ ուրիշների մեղքերին մասնակից եղիր։ Ինքդ քեզ մաքո՛ւր պահիր։


Սուրբ և անարատ բարեպաշտությունն Աստծու և Հոր առաջ այս է՝ այցելել որբերին և այրիներին իրենց նեղության մեջ, իրեն անարատ պահել աշխարհից։


Որդյակնե՛ր, դուք ձեզ հեռո՛ւ պահեք կռապաշտությունից։


Նրան, որ կարող է պահել ձեզ անարատ ու անբիծ և կանգնեցնել ձեզ իր փառքի առաջ անխառն ցնծությամբ,


Բայց քո դեմ մի փոքր բան ունեմ ասելու. այն, որ քեզ մոտ կա վարդապետությունը Բաղաամի՝ այն մարդու, որ Բաղակին սովորեցրեց գայթակղեցնել Իսրայելի որդիներին, որպեսզի նրանք կուռքերին զոհված միս ուտեն և պոռնկանան։


Բայց շատ բան ունեմ ասելու քո դեմ. այն, որ հանդուրժեցիր Հեզաբելին՝ այդ կնոջը, որ իրեն մարգարե է անվանում և մոլորություն ուսուցանում իմ ծառաներին, որ պոռնկանան և կուռքերին զոհվածի միս ուտեն։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ