Բ ՕՐԵՆՔ 11:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ նրա նշաններն ու զարմանահրաշ գործերը, որ նա արեց Եգիպտոսում եգիպտացիների փարավոնի և նրա ամբողջ երկրի հանդեպ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ նրա նշաններն ու նրա գործերը, որ նա կատարեց Եգիպտոսում եգիպտացիների արքա փարավոնի և նրա ամբողջ երկրի հանդեպ։ |
Տերը՝ մեր Աստվածը, որ գնում է ձեր առջևից, ձեր փոխարեն կպատերազմի նրանց դեմ, ինչպես որ ձեր աչքի առջև դա արեց եգիպտացիների երկրում,
Նաև այն, թե Տերն ի՛նչ բերեց եգիպտացիների զորքերի, նրանց կառքերի ու երիվարների գլխին, թե նրանց ինչպե՛ս ջրասույզ արեց Կարմիր ծովի մեջ, երբ սրանք հարձակվում էին մեր թիկունքից, և անհետացրեց նրանց հավիտյան։
“Հոժարե՞լ է Աստված մտնել ու ազգերից իր համար ազգ ընտրել փորձությամբ, նշաններով, հնարքներով, պատերազմով, հզոր ձեռքով ու բարձր բազկով, մեծամեծ տեսիլներով՝ այն բոլոր միջոցներով, որ Տերը՝ մեր Աստվածը, գործադրեց Եգիպտոսում քո իսկ առջև, որպեսզի տեսնես”։
ինչպիսի մեծամեծ փորձանքներ, որ քո աչքերը տեսան, ինչպիսի նշաններ, մեծագործություններ, որ նա արեց հզոր ձեռքով և բարձր բազկով, ինչպես այնտեղից հանեց քեզ Տերը՝ քո Աստվածը, նույնպես կանի այն բոլոր ազգերի նկատմամբ, որոնցից վախենում ես դու։