Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




Բ ՕՐԵՆՔ 11:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

«Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, և պահի՛ր նրա պատգամները և նրա օրենքները, նրա պատվիրաններն ու նրա կանոնները քո կյանքի բոլոր օրերին։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

«Ուրեմն սիրի՛ր քո Տեր Աստծուն և միշտ պահի՛ր նրա պատվիրածները, կանոնները, հրամաններն ու պատվիրանները։

Տես գլուխը



Բ ՕՐԵՆՔ 11:1
22 Խաչաձեւ Հղումներ  

Հիշեց ուխտն իր և զղջաց իր մեծ ողորմությամբ,


Ալելուիա Տիրո՛ջն օրհնեցեք, բոլո՛ր ազգեր, Գովե՛ք նրան, ո՛ղջ ժողովուրդներ։


Ես եմ ձեր Տերը՝ Աստված, իմ հրամաններո՛վ շարժվեք, իմ օրենքնե՛րը պահեք ու դրանք գործադրե՛ք,


Պահե՛ք իմ պատվիրանները, այն է՝ մի՛ կատարեք այն ամենը, ինչն օրինական է պիղծերի համար, և որ գործվել են ձեզանից առաջ, մի՛ պղծվեք դրանցով, քանզի ես եմ Տերը՝ ձեր Աստվածը”»։


Նրանք պետք է կատարեն իմ պատվիրանները, որպեսզի մեղք գործած չլինեն և մահապատժի չենթարկվեն իրենց պղծելու հետևանքով։ Ես եմ նրանց սրբագործող Տերը։


Վկայության խորանի դռանը նստե՛ք յոթ օր՝ գիշեր ու ցերեկ և պահե՛ք Տիրոջ պատվիրանները, որպեսզի չմեռնեք։ Այդպես է ինձ պատվիրել Տերը»։


«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Եթե իմ ճանապարհներով գնաս և իմ հրամանները պահես, դու կդատես իմ տունը, և եթե պահես իմ գավիթները, քեզ կտամ, որ շրջեն դրանց մեջ, որ կանգնած են ահա։


«Արդ, Իսրայե՛լ, ի՞նչ է պահանջում քեզանից Տերը՝ քո Աստվածը. միայն այն, որ երկնչես Տիրոջից՝ քո Աստծուց և ընթանաս նրա բոլոր ճանապարհներով, սիրես նրան ու պաշտես Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով


Եթե ընդունես նրա բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր հաղորդում եմ քեզ, այն է՝ սիրես Տիրոջը՝ քո Աստծուն, պաշտես նրան քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով,


Եթե ընդունեք այս բոլոր պատվիրանները, որոնք ես այսօր հաղորդում եմ ձեզ անել, և սիրեք Տիրոջը՝ ձեր Աստծուն, գնաք նրա ճանապարհով ու հարեք նրան,


մի՛ լսեք այդ մարգարեի խոսքերը կամ երազահանի երազները, որովհետև Տերը՝ Աստված, դրանով փորձում է ձեզ՝ իմանալու, թե սիրո՞ւմ եք Տիրոջը՝ մեր Աստծուն, ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով։


Լսի՛ր Տիրոջ՝ քո Աստծու ասածը, կատարի՛ր նրա բոլոր պատվիրաններն ու նրա օրենքները, որ ես այսօր պատգամում եմ քեզ»։


Տերը կմաքրի քո ու քո սերնդի սիրտը, որպեսզի Տիրոջը՝ քո Աստծուն սիրես քո ամբողջ սրտով ու քո ամբողջ հոգով, որպեսզի ապրեք դու և քո սերունդը։


«Եվ այժմ, Իսրայե՜լ, լսի՛ր այն օրենքներն ու կանոնները, որ ես այսօր ուսուցանում եմ քեզ, որպեսզի ապրեք և մտնելով ժառանգեք այն երկիրը, որ Տերը՝ մեր Աստվածը, տալիս է ձեզ։


Պահպանի՛ր նրա օրենքներն ու պատվիրանները, որոնք ես պատգամում եմ քեզ այսօր, որպեսզի լավ լինի քեզ ու քեզանից հետո գալիք քո որդիների համար, որպեսզի երկար ժամանակ մնաս այն երկրում, որ Տերը՝ Աստված, ընդմիշտ տալիս է քեզ»։


Տեսե՛ք, ես ձեզ սովորեցրի օրենքն ու իրավունքը, ինչ որ Տերն էր ինձ պատվիրել, որպեսզի դրանք կիրառվեն այն երկրում, ուր մտնելու եք՝ այն ժառանգելու։


Մովսեսը կանչեց Իսրայելի բոլոր որդիներին և ասաց նրանց. «Լսի՛ր, Իսրայե՛լ, այն օրենքներն ու կանոնները, որ ես այսօր հաղորդելու եմ քեզ։ Սովորե՛ք և հետևե՛ք, որ կիրառեք դրանք։


Ո՞վ կարող է նրանց սրտերը այնպես անել, որ երկնչեն ինձանից ու պահեն իմ պատվիրանները բոլոր օրերում, որպեսզի հավիտյան լավ լինի նրանց ու նրանց որդիների համար։


«Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ Տերը՝ մեր Աստվածը, հրամայեց ուսուցանել ձեզ, որպեսզի դրանք գործադրեք այն երկրում, ուր պիտի մտնեք՝ ժառանգելու։


Սիրի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով ու քո ամբողջ ուժով։