Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 10:22 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

22 Քո նախնիները յոթանասուն հոգով իջան Եգիպտոս, իսկ հիմա Տերը՝ քո Աստվածը, քեզ երկնքի աստղերի չափ բազմամարդ դարձրեց»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

22 Քո հայրերը Եգիպտոս իջան յոթանասուն հոգով. իսկ հիմա քո Տեր Աստվածը քեզ բազմացրել է երկնքի աստղերի պես»։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 10:22
14 Խաչաձեւ Հղումներ  

Հովսեփի որդիները, որոնք ծնվեցին Եգիպտոսում, երկուսն են։ Այսպիսով Հակոբի ընտանիքի՝ Եգիպտոս մտած բոլոր մարդկանց թիվը յոթանասունհինգ է։


Իսկ Հովսեփը Եգիպտոսում էր։ Հակոբից սերած բոլորը յոթանասունհինգ հոգի էին։


Ապա նրան դուրս հանեց ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես դրանք հաշվել», ապա ավելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»։


Տերը՝ մեր Աստվածը, բազմացրեց ձեզ, և ահա դուք այսօր երկնքի աստղերի չափ շատ եք։


Նրանց որդիներին բազմացրիր երկնքի աստղերի չափ և բերեցիր նրանց այն երկիրը, որ խոստացել էիր իրենց հայրերին, և ժառանգեցին այն։


Թեև երկնքի աստղերի չափ շատ էիք, բայց սակավաթիվ կմնաք, որովհետև չլսեցիք Տիրոջ՝ ձեր Աստծու ասածը։


Հովսեփը մարդ ուղարկեց և բերել տվեց Հակոբին՝ իր հորը, և ամբողջ ազգատոհմին՝ յոթանասունհինգ հոգի։


Իսրայելի որդիների ընդհանուր թիվը եղավ 601,730։


Ուստի մեկից, այն էլ տարիքն առած մի մարդուց, ծնվեցին սերունդներ այնքան շատ, որքան երկնքի աստղերը և անթիվ-անհամար ավազը ծովի ափին։


Ղևիի ցեղի մեկ ամսական և ավելի մեծ տարիք ունեցող արական սեռին պատկանողների թիվն ըստ հաշվառման՝ 23,000 հոգի։ Սրանք հաշվառման ենթարկված Իսրայելի որդիների մեջ չընդգրկվեցին, քանի որ Իսրայելի որդիների մեջ նրանց վիճակ չէր նախատեսված։


անչափ կօրհնեմ քեզ և երկնքի աստղերի ու ծովեզերքի ավազի չափ կբազմացնեմ քո սերունդը։ Քո սերունդը կտիրանա իր հակառակորդների քաղաքներին,


Պատասխան տալով՝ կասես Տիրոջ՝ քո Աստծու առջև. “Իմ հայրը թողեց Ասորիքն ու իջավ Եգիպտոս, այնտեղ պանդուխտ գնաց սակավաթիվ մարդկանցով, բայց այնտեղ մեծ ազգ դարձավ, խիստ բազմացավ։


Բոլոր նրանք, որ Հակոբի հետ մտան Եգիպտոս, որոնք ծնվել էին նրանից, չհաշված նրա որդիների կանանց, վաթսունվեց հոգի էին։


Թող Տերը՝ մեր հայրերի Աստվածը, հազարապատիկ ավելացնի ձեզ և թող օրհնի ձեզ, ինչպես որ ասել է ձեզ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ