Դա եղավ Եսեբոնում բնակվող ամորհացիների արքա Սեհովնին և Աստարովթում ու Եդրայինում բնակվող Բասանի արքա Օվգին հաղթելուց հետո։
Բ ՕՐԵՆՔ 1:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Հորդանան գետի այն կողմում՝ Մովաբի երկրում, Մովսեսն սկսեց մեկնել Օրենքը՝ ասելով. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հորդանան գետի այն կողմում՝ Մովաբի երկրում, Մովսեսն սկսեց բացատրել այս օրենքը՝ ասելով. |
Դա եղավ Եսեբոնում բնակվող ամորհացիների արքա Սեհովնին և Աստարովթում ու Եդրայինում բնակվող Բասանի արքա Օվգին հաղթելուց հետո։
Մովսեսն այս օրենքների բոլոր խոսքերը գրեց մատյանում, այն տվեց քահանաներին՝ Ղևիի որդիներին, որոնք վերցնում էին Տիրոջ Ուխտի տապանակը, և Իսրայելի որդիների ծերերին։
նրանց ասաց. «Ձեր սրտում պահե՛ք բոլոր այն խոսքերը, որոնք ես այսօր վկայություն եմ դնում ձեր առջև։ Դրանք պատվիրե՛ք ձեր որդիներին, որպեսզի պահեն ու կատարեն օրենքի բոլոր խոսքերը։
Հորդանան գետի այն կողմում՝ Փոգովրի տան մոտ գտնվող ձորում, Եսեբոնում ապրող ամորհացիների Սեհովն արքայի երկրում, որի բնակիչներին ոչնչացրել էին Մովսեսն ու Իսրայելի որդիները, եգիպտացիների երկրից դուրս գալուց հետո։
Եվ այդ ո՞ր մեծ ազգն է, որն ունի այնպիսի արդար օրենքներ ու կանոններ՝ նման այս օրենքներին, որ ես այսօր տալիս եմ ձեզ»։