Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 1:5 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Հորդանան գետի այն կողմում՝ Մովաբի երկրում, Մովսեսն սկսեց բացատրել այս օրենքը՝ ասելով.

Տես գլուխը Պատճենել

Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Հորդանան գետի այն կողմում՝ Մովաբի երկրում, Մովսեսն սկսեց մեկնել Օրենքը՝ ասելով.

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 1:5
8 Խաչաձեւ Հղումներ  

ասաց նրանց. «Ձեր սրտում պահե՛ք այս բոլոր խոսքերը, որ ես այսօր բերեցի ձեզ համար իբրև վկայություն՝ հաղորդելու դրանք ձեր զավակներին, որպեսզի այս օրենքի բոլոր խոսքերը նրանք պահեն և կատարեն.


Մովսեսը գրեց այս օրենքը և տվեց Ղևիի որդի այն քահանաներին, որ Տիրոջ ուխտի տապանակը վեր են առնում, ինչպես նաև Իսրայելի բոլոր ծերերին։


Եվ այդ ո՞ր մեծ ազգն է, որն ունենա այնպիսի արդար օրենքներ ու կանոններ, ինչպիսին այս բոլոր օրենքներն են, որ ես այսօր դնում եմ ձեր առաջ։


Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորին և Աստարովթի ու Եդրայիում բնակվող Բասանի Օգ թագավորին հարվածելուց հետո։


«Մեր Տեր Աստվածը, Քորեբ լեռան վրա խոսելով մեզ հետ, ասաց. “Բավական է, որքան մնացիք այս սարում.


Սա է այն օրենքը, որ Մովսեսը ներկայացրեց Իսրայելի որդիներին։


Հորդանանի այս կողմում՝ Բեթփեգորի դիմացի հովտում, Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորի երկրում, որին Մովսեսն ու Իսրայելի որդիները հարվածեցին, երբ դուրս էին գալիս Եգիպտոսից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ