Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 4:46 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

46 Հորդանան գետի այն կողմում՝ Փոգովրի տան մոտ գտնվող ձորում, Եսեբոնում ապրող ամորհացիների Սեհովն արքայի երկրում, որի բնակիչներին ոչնչացրել էին Մովսեսն ու Իսրայելի որդիները, եգիպտացիների երկրից դուրս գալուց հետո։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

46 Հորդանանի այս կողմում՝ Բեթփեգորի դիմացի հովտում, Եսեբոնում բնակվող ամորհացիների Սեհոն թագավորի երկրում, որին Մովսեսն ու Իսրայելի որդիները հարվածեցին, երբ դուրս էին գալիս Եգիպտոսից։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 4:46
14 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց առջև հարվածեցիր թագավորների ու ժողովուրդների, և բաժանեցին ու ժառանգեցին Եսեբոնի թագավոր Սեհովնի երկիրն ու Բասանի թագավոր Օվգի երկիրը։


Եվ հարվածեց նրան ու նրա որդիներին և նրա ողջ ժողովրդին, մինչև որ նրանցից ոչ մի մարդ ողջ չմնաց, և ժառանգեցին նրանց երկիրը։


Մենք Հորդանան գետի այն կողմում և ավելի հեռու նրանց մեջ ժառանգություն չենք ստանա, որովհետև մենք մեր բաժինն ստացել ենք Հորդանանի այս կողմում՝ արևելքում»։


Սրանք են այն պատգամները, որ Մովսեսը խոսեց ողջ Իսրայելին Հորդանան գետի այն կողմում՝ անապատի արևմտյան մասում, Փառանի, Տիփողի, Ղոբանի, Հանգրվանների [𝕸 Խացերոտ] ու Ոսկեկի [𝕸 Դի-զահավ] միջև։


Այն ժամանակ մենք հաստատվեցինք հովտում, Փոգովրի տան մոտ»։


Այդ ժամանակ ամորհացիների երկու թագավորներից գրավեցինք Հորդանան գետի այն կողմում գտնվող երկիրը՝ Առնովնից մինչև Ահերմոն։


Նրան թաղեցին Գայիում, Փոգովրի տան մոտ, և ոչ ոք մինչև այսօր չգիտի, թե որտե՛ղ է նրա գերեզմանը։


Սրանք են այն պատվիրանները, օրենքներն ու կանոնները, որ Մովսեսը հայտնեց Իսրայելի որդիներին, որոնք դուրս էին եկել եգիպտացիների երկրից,


Նրանք ժառանգեցին նրանց երկիրը, ինչպես նաև Բասանի Օվգ թագավորի երկիրը, այսինքն՝ ամորհացի երկու թագավորների երկրները, որոնք գտնվում էին Հորդանան գետից այն կողմ՝ արևելյան մասում,


Սրանք են այն թագավորները, որոնց կոտորեցին Մովսեսն ու Իսրայելի որդիները և որոնց երկիրը ժառանգեցին Հորդանան գետից այն կողմ՝ դեպի արևելք, Առնովնի ձորից մինչև Ահերմոն լեռը և ամբողջ Արաբան՝ արևելյան կողմից.


Ձեզանից առաջ իշամեղուներ ուղարկեց և նրանց՝ ամորհացիների տասներկու թագավորներին քշեց ձեր առաջից։ Ո՛չ քո սրով և ո՛չ էլ քո աղեղով արվեց այդ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ