Եվ այդ քարերի վրա կգրեք այս օրենքի բոլոր պատգամները, երբ անցնեք Հորդանանը ու մտնեք այն երկիրը, որ Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու է ձեզ, մի երկիր, որը կաթ ու մեղր է բխեցնում, ինչպես խոստացել է Տերը՝ ձեր հայրերի Աստվածը, տալու քեզ։
Դրանք են՝ Ռուբենի ցեղի շրջանի դաշտային մասում՝ անապատում գտնվող Բոսոր քաղաքը, Գադի ցեղի շրջանի Ռամովթ քաղաքը՝ Գաղաադում, և Մանասեի ցեղի շրջանի Գաղոն քաղաքը՝ Բասանում։
Սրանք են այն թագավորները, որոնց կոտորեցին Մովսեսն ու Իսրայելի որդիները և որոնց երկիրը ժառանգեցին Հորդանան գետից այն կողմ՝ դեպի արևելք, Առնովնի ձորից մինչև Ահերմոն լեռը և ամբողջ Արաբան՝ արևելյան կողմից.