Քիրամի նավը, որ Սոփերից ոսկի էր բերում, Սոփերից բերեց նաև չափազանց շատ անտառանյութ և թանկագին քարեր։
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 9:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սողոմոնի ծառաներն ու Քիրամի ծառաները Սովփերից Սողոմոնին ոսկի, նոճու փայտ և թանկարժեք քարեր բերեցին։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քիրամի ծառաներն ու Սողոմոնի ծառաները ևս, որոնք Օփիրից ոսկի էին բերում, բերեցին նաև ալմուգ փայտ և թանկարժեք քարեր։ |
Քիրամի նավը, որ Սոփերից ոսկի էր բերում, Սոփերից բերեց նաև չափազանց շատ անտառանյութ և թանկագին քարեր։
Սողոմոն արքան ծովում մինչև Թարսիս հասնելու կարող նավ ուներ Քիրամի նավերի հետ, և երեք տարին մեկ Թարսիսից մի նավ էր գալիս՝ բեռնված ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով ու սիրամարգերով։
Ինձ Լիբանանից մայրու, սարդենու և թեղենու փա՛յտ ուղարկիր, որովհետև գիտեմ, որ ոչ ոք քո ծառաների նման Լիբանանից փայտ կտրել չգիտի։ Արդ, քո ծառաները թող գնան իմ ծառաների հետ,
Քիրամն իր ծառաների միջոցով նավեր ուղարկեց ու մարդիկ, որ ծովի վրա նավարկել գիտեին։ Նրանք Սողոմոնի ծառաների հետ գնացին Սովփերա, այնտեղից չորս հարյուր հիսուն տաղանդ ոսկի բերեցին ու եկան Սողոմոն արքայի մոտ։
Արքան նոճու փայտից Տիրոջ տան ու արքայի տան համար աստիճաններ սարքեց, իսկ երգիչների համար՝ քնարներ ու տավիղներ, որոնց նմանը դրանից առաջ Հուդայի երկրում չէր եղել։
Սաբայի թագուհին արքային հարյուր քսան տաղանդ ոսկի, չափազանց շատ խունկ և թանկարժեք քարեր տվեց։ Սաբայի տիկնոջ՝ Սողոմոն արքային տված խնկի նման խունկ չկար։